Քաղաքային բյուջեի մուտքերը մինչև տարվա վերջ կրկնակի կավելանա. «Վարորդի Ընկեր» ՀԿ
Երևանի քաղաքապետարանի կողմից մեզ տրված պատասխանից հստակ երեևում է, որ քաղաքային բյուջեի մուտքերը մինչև տարվա վերջ կրկնակի կավելանա և հակասում է իրենց կողմից մեզ հրամցրած այն թեզին, թե մենք լրացուցիչ մուտքեր չենք ակնկալել, քանի որ նույն ժամանակահատվածի համար «Կարմիր Գծերի» համար գանձված գումարը գերազանցել է 104,600,000 դրամի չափով: Եզրակացությունները թողնում եմ ձեզ: Այս մասին ասվում է «Վարորդի Ընկեր» ՀԿ-ի ֆեյսբուքյան էջում:
Այսպես` 2023թ. ավտոկայանատեղի վճարի մասին գոտիավորում առկա չի եղել, ընդ որում 2023թ. հունվարի 15-ի դրությամբ՝ ավտոկայանատեղի կայանման համար 12 000 դրամ տարեկան գումարը վճարվել է շուրջ 29800 մեքենա, սակայն ավելի ուշ դրանց թիվն ավելացել է՝ հասնելով 48 000-ի։
2024թ. հունվարի 15-ի դրությամբ A գոտու ավտոկայանատեղի տարեկան 160 000 դրամ դրույքաչափով վճարել է 2 380 մեքենա, ամսական 18000 դրամը վճարել է 1100-ը։ B գոտու համար 24 000 դրամ տարեկան դրույքաչափը վճարել են շուրջ 2 700, իսկ B գոտում կայանելու համար ամսական 4000 դրամ վճարել է շուրջ 200 քաղաքացի:

Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում ինտերնետի աշխատանքի խափանումներ են նկատվում․ որն է խնդիրը
Հայաստանում վերջին ժամերին ինտերնետի աշխատանքի խափանումներ են դիտվում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում «Յուքոմ» ընկերութ...
Վանաձորում պայթունի նմանվող ձայն է լսվել. ի՞նչ է կատարվել
Վանաձորում այսօր պայթյունի նմանվող ձայն է լսվել։ Լոռու մարզպետարանը մեկնաբանել է տեղի ունեցածը՝ հայտնելով, որ տեղի...
ԿԳՄՍՆ առաջարկում է «Հայոց պատմություն» առարկայի անվանումը փոխել «Հայաստանի պատմություն» անվամբ
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարությունն առաջարկում է «Հայոց պատմություն» առարկայի անվանումը փոխել «Հայաս...
Ինչ միջադեպ է տեղի ունեցել Երևանի Միսաք Մանուշյանի անվան թիվ 48 դպրոցում. պարզաբանում
Համացանցում տեղեկություն է տարածվել, որ հունվարի 23-ին Երևանի Միսաք Մանուշյանի անվան թիվ 48 դպրոցի 2 աշակերտ ծեծի ե...