«ՄՏՍ Հայաստան»-ի վաճառքի գործարքը կարող է չկայանալ. հայտնի է պատճառը
«ՄՏՍ Հայաստան»-ի վաճառքի գործարքը կարող է չկայանալ։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ հունվարի 17-ին կայանալիք նիստի օրակարգում է «ՄՏՍ Հայաստան»-ը վաճառելու գործարքը մերժելու հարցը։
Որպես հիմնավորում նշվում է այն հանգամանքը, որ ընկերության վաճառքի հետ կապված առարկություն է ներկայացրել Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։
2023թ. նոյեմբերի 3-ին «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ն դիմել էր հանձնաժողով՝ տեղեկացնելով, որ Կիպրոսում գրանցված «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությունը ցանկանում է «Արամայո Ինվեսթմենթս Լիմիթեդ» ընկերությունից ձեռք բերել բաժնետոմսերի 100 տոկոսը:
Նոյեմբերի 15-ին ՀԾԿՀ-ն հավանություն էր տվել ընկերության վաճառքին։ Այդ ժամանակ ՀԾԿՀ-ի որոշման մեջ նշվում էր, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն ու ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն առարկություններ չեն ներկայացրել։
«ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ն բաժնետոմսերի 100 տոկոսը «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությանն օտարելու հարցով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին էր դիմել նաև 2023 թվականի ապրիլին։ Այն ժամանակ ՀԾԿՀ-ն մերժել էր գործարքը՝ նշելով, որ դրան դեմ արտահայտվել ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։
Նմանատիպ հոդվածներ
Ամուլսարի հանքը կլինի հանքարդյունաբերության ոլորտում նոր ստանդարտների ներդրման հարթակ. Փաշինյան
Մենք վերջին 5-6 տարիների ընթացքում, անընդհատ առնչվել ենք Ամուլսարի հանքի հետ կապված խնդիրներին, իհարկե եղել են բավականին...
«ՄՏՍ Հայաստան» ընկերությունը պարզաբանում է տարածել
«ՄՏՍ Հայաստան» ընկերությունը պարզաբանում է տարածել ՀԾԿՀ առաջիկա նիստի օրակարգում ներառված 9-րդ կետի վերաբերյալ։ Հիշեցնեն...
ՀԾԿՀ–ն մերժել է «ՄՏՍ»–ին
ՀԾԿՀ–ն մերժել է «ՄՏՍ»–ին՝ Հայաստանում վերակառուցել բիզնեսը։Որոշման համար հիմք է հանդիսացել ՀՀ ԲՏ նախարարության եզրակացու...
Պետական բյուջե է վերականգնվել շուրջ 19.2 մլրդ դրամ. ՊԵԿ
Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության կողմից 2023 թվականին պետական բյուջե է վերականգնվել շուրջ 19.2 մլրդ դր...