Վերջում հայտնի անեկդոտի նման չստացվի՝ «Վեոլիա ջրի» և եկեղեցու մասին. Ավինյան
Սա համապարփակ փոփոխությունների առաջին փուլն է, եւ այս փոփոխություններով մենք կրկնվող գործառույթներ ունեցող ստորաբաժանումները միավորում ենք, դարձնում մեկ ստորաբաժանում: Այս մասին այսօր Երեւանի ավագանու նիստի ժամանակ Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի կառուցվածքը, հաստիքացուցակը, աշխատակիցների թվաքանակը հաստատելու մասին նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Մենք կարելի է ասել, օրինակ, ունենք X ծառայություն եւ Y ծառայություն: X ծառայությունն էլ կարող էր գնալ երեւանցուն տուգանել որեւէ իրավախախտման համար, հետո մի հատ էլ Y ծառայությունը կարող էր գնալ, տուգանել այդ նույն իրավախախտման համար: Մենք այս կրկնվող գործառույթները առաջին քայլով միավորում ենք: Ռիսկը այստեղ կարող է լինել այն, որ այս պրոցեսը շարունակական չլինի: Մեզ պետք է համապարփակ եւ ամբողջական կառուցվածքային փոփոխություններ իրականացնել, բայց արդեն ավելի խորքային»,-Նշեց Ավինյանը:
«Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Տիգրան Պետրոսյանն ասաց, որ այսպիսի փոփոխությունների դեպքում պետք է ունենալ անցումային շրջանի մոնիտորինգի պլան և ռիսկերի մեղմացման պլան։
Ավինյանն ի պատասխան ասաց՝
«Իմ փորձից ելնելով ես կարող եմ մի բան փաստել, որ կրկնվող գործառույթներ ունեցող ստորաբաժանումները միշտ ավելի անարդյունավետ են, քան այդ գործառույթները միավորելը մեկ ստորաբաժանման մեջ: Սա կառավարման հստակ կանոն է: Ես չեմ ասում, որ ամբողջը միավորենք եւ վերջում հայտնի անեկդոտի նման ստացվի՝ «Վեոլիա ջրի» եւ եկեղեցու մասին, բայց շատ կոնկրետ նմանատիպ գործառույթներ ունեցող ստորաբաժանումները պետք է փուլ առ փուլ միավորենք եւ ստանանք այդ ոլորտի ծառայություններ: Ասենք հասարակական կարգի պահպանման մեկ ծառայություն պետք է ունենանք վերջում, հուսով եմ՝ հաջորդ տարի»,- մանրամասնեց նա:
Նմանատիպ հոդվածներ
Հայկական մշակութային ժառանգությունը ԼՂ-ում ենթարկվում է ոչնչացման, պղծման և յուրացման․ ԱԳ փոխնախարար
Հայկական մշակութային ժառանգությունը Լեռնային Ղարաբաղում ներկայում ենթարկվում է շարունակական ոչնչացման, պղծման և յուրացմա...
Արտաքին ուժերը Երևանն ավելի վտանգավոր աշխարհաքաղաքական խաղերի մեջ ներքաշելու փորձեր են անում․ Զախարովա
Արևմուտքի համար միևնույնն է հայ ժողովրդի և Հայաստանի բնակչության ճակատագիրը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է...
ՊՆ-ն մեկնաբանել է ՀԱՊԿ զորավարժություններին Հայաստանի մասնակցության հարցը
ՀՀ պաշտպանության նախարարությունը Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան մեկնաբանել է 2024 թվականին ՀԱՊԿ զորավարժություննե...
Մխիթար Հայրապետյանը նշանակվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Մխիթար Հայրապետյանին Բարձր տեխնոլոգիական արդ...