Սոչիում ուժեղ քամու պատճառով ավելի քան 11 հազար մարդ առանց լույսի է մնացել
Սոչիի չորս խոշոր շրջաններում ուժեղ քամին վնասել է էլեկտրահաղորդման օդային գծերը, ավելի քան 11 հազար մարդ առանց էլեկտրամատակարարման է մնացել։
Տեղեկությունը հայտնում է ՌԴ ԱԻՆ Կրասնոդարի երկրամասի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը։
«Սոչիի չորս շրջաններում տեղի է ունեցել էլեկտրամատակարարման խափանում, ընդհանուր առմամբ, էլեկտրամատակարարման անջատման գոտում գտնվում է մինչև 11 800 մարդ։ Հիմնական պատճառը օդային էլեկտրահաղորդման գծերի քամուց վնասումն է։ Իրավիճակի լուծմանը ներգրավվել է 119 մարդ, 40 միավոր տեխնիկա», - նշված է հաղորդագրության մեջ:
Գերատեսչությունը պարզաբանել է, որ քամին պոկել է նաև ութ բնակելի շենքերի տանիքները:
Մինչև դեկտեմբերի 25-ը Սոչիում վատ եղանակի պատճառով փոթորկի նախազգուշացում է գործում։
Նմանատիպ հոդվածներ
Բլոգեր Լապշինը «Զվարթնոց» օդանավակայանում հնդիկների լուսանկարի մասին
«Վերջին օրերին համացանցի հայկական խմբերում շրջանառվում է Երևան ժամանած և օդանավակայանում անձնագրային անցակետի մոտ կանգնա...
Իրավիճակը ճանապարհներին. նոր տվյալներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լ...
Ոստիկանն անդամագրվել է ֆինանսական բուրգ հանդիսացող ընկերությանը․ ՆԳՆ բացահայտումը
ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության ծառայողները «Hetq.am» կայքի հրապարակման հիման վրա իրականացրած ծառայ...
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում...