Լոնդոնի քաղաքապետը հրաժարվել է Կիևին հանձնել ուտիլիզացիայի համար նախատեսվող մեքենաները
Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը հրաժարվել է Կիևին հանձնել այն մեքենաները, որոնք պատրաստվում են ուտիլիզացնել:
Այս մասին գրում է The Daily Telegraph-ը ՝ վկայակոչելով Խանի նամակը ՝ ուղղված Ուկրաինայի Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյին։
Կիևի ղեկավարը Խանից հին ամենագնացներ և բեռնատարներ էր խնդրել, որոնք կարող էին օգտակար լինել ռազմական գործողությունների գոտում։
Սակայն Լոնդոնի քաղաքապետը հայտարարել է, որ ինքը չի կարող խախտել այն կանոնը, որի համաձայն ավտոմեքենաների հեռացումը պետք է օգուտ բերի բրիտանական մայրաքաղաքի բնակիչներին տնտեսական և բնապահպանական տեսանկյունից: Իսկ մեքենաների փոխանցումը Կիևին հակասում է դրան։
Ինչպես նշում է պարբերականը, Ուկրաինայում ռազմական գործողությունների հետո բրիտանացի կամավորները մեքենաներ են տեղափոխում այնտեղ, որոնք ներկվում են քողարկման գույներով, տեղադրում գնդացիրներ կամ հրթիռային կայանքներ և օգտագործվում տարբեր նպատակներով՝ մարտից մինչև վիրավորների տարհանում։
Նմանատիպ հոդվածներ
Օդի ջերմաստիճանը կնվազի. առանձին շրջաններում սպասվում են տեղումներ
Հայաստանի Հանրապետության տարածքում դեկտեմբերի 16-ին, 17-ի գիշերը, 18-ի ցերեկը, 19-20-ին սպասվում է առանց տեղումների...
«Կուկուռուզնիկի» ճակատագրին է արժանացել Երևանի հերթական, շքեղ խճանկարներով շենքերից մեկը
«Կուկուռուզնիկի» ճակատագրին է արժանացել Երևանի հերթական, շքեղ խճանկարներով շենքերից մեկը, որը երևանցիներին հայտնի է...
Բլոգեր Լապշինը «Զվարթնոց» օդանավակայանում հնդիկների լուսանկարի մասին
«Վերջին օրերին համացանցի հայկական խմբերում շրջանառվում է Երևան ժամանած և օդանավակայանում անձնագրային անցակետի մոտ կանգնա...
Իրավիճակը ճանապարհներին. նոր տվյալներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լե...