
Ինչ է սպասվում Թուրքիայում մրցավարին ծեծի ենթարկելու մեջ կասկածվողներին

Թուրքիայում ֆուտբոլային մրցավարին ծեծեի ենթարկելու մեջ կասկածվողները կարող են ազատազրկման դատապարտվել 1-ից մինչև 9 տարի ժամկետով։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Թուրքիայի առաջնության 15-րդ տուրի «Անկարագյուջյու»-«Ռիզեսպոր» (1:1) խաղից հետո «Անկարագյուջյուի» նախագահ Ֆարուկ Կոջան մտել է խաղադաշտ եւ բռունցքով հարվածել հանդիպման գլխավոր մրցավարին։ Խաղի ընթացքում մրցավարը չի հաշվել «Անկարագյուջյու»-ի խաղացող Ալի Սոուի գոլը։ Երկրորդ խաղակեսում մրցավարը խաղադաշտից հեռացրեց նրան։
«Թուրքիայի քրեական օրենսգրքի համաձայն՝ «առողջությանը միտումնավոր վնաս հասցնելու» հանցագործությունը, որը հանգեցրել է կասկածյալների կալանավորման, պատժվում է 1-3 տարի ազատազրկմամբ»,- գրում է թուրքական պարբերականը։
Նշվում է նաև, որ եթե նման հանցագործություն է կատարվել «անձի կողմից հասարակական պարտքի կատարման հետ համար», պատիժը մեծանում է։
Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան մրցավարի հետ կապված միջադեպի պատճառով հետաձգել են խաղերը երկրի բոլոր լիգաներում։ ԶԼՄ-ների տվյալներով՝ Մելերը հայտարարել է, որ կդադարեցնի կարիերան։