ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՌԴ-ում 35 գնչուներ ծանուցագրեր են ստացել՝ զինվորական հաշվառման կանգնելու համար

Սանկտ Պետերբուրգում և Լենինգրադի մարզում ոստիկանները ստուգումներ են անցկացրել գնչուների բնակության վայրերում, ինչի արդյունքում ավելի քան հիսուն մարդ մատնադրոշմվել է, գրեթե 20-ը ենթարկվել է վարչական պատասխանատվության, իսկ 35-ը ստացել են ծանուցագրեր՝ զինվորական հաշվառման կանգնելու համար։


«Հանգստյան օրերին ոստիկանության բաժնի աշխատակիցները, համագործակցելով շրջանային ոստիկանության հետ, կանխարգելիչ միջոցառումներ են անցկացրել քոչվոր ժողովրդի ներկայացուցիչների համակենտրոնացման վայրերում։ Ռեյդի հիմնական նպատակը կանխարգելիչ աշխատանքն էր, որն ուղղված էր հակաիրավական ակտիվության կանխարգելմանը»,- հայտնել են ՆԳՆ Սանկտ Պետերբուրգի և Լենինգրադի շրջանի վարչությունից:


Սկզբում ոստիկանները, ըստ ստացված բողոքների, ստուգում են անցկացրել Լենինգրադի մարզի Վսևոլոժսկի շրջանի Վերխնի Օսելկի գյուղում, այնուհետև Սանկտ Պետերբուրգի Պուլկովսկոյե մայրուղու վրա գտնվող ապարտ հյուրանոցում:



Քաղաքականություն