Իսպանիայի թագուհու նախկին սիրեկանը հրապարակել է նրա գիշերազգեստով լուսանկարը

Գործարար Հայմե Դել Բուրգոն հայտարարել է, որ Իսպանիայի թագուհի Լետիցիան իր սիրուհին է եղել, և հրապարակել է նրա սելֆին՝ գիշերազգեստով: Այս մասին հայտնում է Daily մաիլ պարբերականը:

Դել Բուրգոն պնդում է, որ հանդիպում էր Լետիցիայի հետ դեռ նախքան նրա՝ ապագա ամուսնու՝ Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI — ի հետ ծանոթանալը: Իրենց հարաբերություններն, իբր, չեն ընդհատվել նույնիսկ այն բանից հետո, երբ նա ամուսնացել է և դարձել թագուհի կոնսորտ: Դա շարունակվել է մինչև 2011 թվականը, երբ Լետիցիան անսպասելիորեն զանգահարել է իր սիրեկանին և ասել, որ նրանք այլևս չեն կարող տեսնել միմյանց: Դրանից հետո Դել Բուրգոն ամուսնացել է նրա քրոջ հետ։

Ի հաստատումն իր խոսքերի՝ գործարարը X (Twitter) սոցցանցում հրապարակել է թագուհու սելֆին։ Նա պնդում է, որ այն ստացել է այն ժամանակ, երբ Լետիցիան հղի էր: Լուսանկարում Իսպանիայի թագուհին կրում է գիշերազգեստ և սև շալ, որը, եթե հավատանք Դել Բուրգոյին, պատկանել է իրեն: Սելֆին ուղեկցվել է հաղորդագրությամբ՝ «Ժամերն եմ աշվում մինչ այն պահը, երբ մենք նորից կհանդիպենք» խոսքերով։ Ավելի ուշ Դել Բուրգոն ջնջել է լուսանկարով թվիթը։

Իսպանիայի թագավորական ընտանիքի խոսնակը հրաժարվել է մեկնաբանել Դել Բուրգոյի հայտարարությունները:

Քաղաքականություն