Գյումրիի համանքապետարանի 7 վարչության պետ և ՔՊ-ի նշանակած բոլոր աշխատակիցներն աշխատանքից ազատման դիմումներ են գրել

«Քաղաքացիական պայմանագիրը» փորձում է Գյուրմրիում կառավարման արհեստական ճգնաժամ ստեղծել։ Հրաժարականի դիմումներ են ներկայացրել, ոչ միայն համայնքապետի տեղակալներ Արթուր Պապիկյանը և Վահագն Մկրտչյանը, այլ նաև համայնքապետարանի բոլոր այն աշխատակիցները, որոնց ՔՊ-ն էր նշանակել։

Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասել է Գյումրիի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանը՝ անդրադառնալով նախօրեին ՔՊ հայտարարությանը, թե կուսակցությունը միակողմանիորեն խզում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության միջև 2021թ.-ի հուկտեմբերի 30-ին ստորագրված Համագործակցության մասին հուշագիրը։

Մալխասյանի փոխանցմամբ՝  այս պահին խոսքը մասնավորապես 7 բաժնի պետերի մասին է, ինչպես նաև այլ աշխատակիցների, որոնց հստակ թիվ չկարողացավ նշել։ «Իհարկե, անփոխարինելիներ կան, բայց, կարծում եմ, ժամանակ կպահանջվի նրանց փոխարեն համապատասխան կադրեր գտնելու համար»։

Ըստ նրա՝ այս պահին քաղաքապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու օրակարգ չկա, նման հարց չեն էլ քննարկել, իսկ խնդրի հանգուցալուծման համար մի քանի տարբերակ կա։

«Այս պահին, առհասարակ, բավական անորոշ իրավիճակ է, ՔՊ-ն հայտարարել է, որ առաջիկայում ասուլիս է անելու, իսկ «Բալասանյան» դաշինքը նշել է հայտարարություն տարածելու մասին, բայց մինչ այս պահին դեռ որևէ հայտարարություն չկա, հստակ որևէ հարցի պատասխանելը դժվար է։ Ամեն դեպքում տարբերակներից մեկը արտահերթ ընտրությունները կարող է լինի»,- ասել է մեր զրուցակիցը։


Դիտարկմանը, թե նաև Գյումրիում է ՔՊ-ն փորձում անել այն, ինչ եղավ Ալավերդիում՝ «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավարը պատասխանեց, որ նման տարատեսակ խոսակցություններ, իհարկե, կան, բայց առայժմ, ըստ ՔՊ հայտարարության, իրենք դառնում են ընդդիմություն։ «Իհարկե, նման կանխատեսումներ կարելի է անել՝ դատելով մյուս համայնքներում իրենց գործելաոճից, օրինակ, նաև Ախուրյան համայնքում են փորձում իշխանություն վերցնել, բայց Գյումրիում այս պահին նման օրակարգ չկա»,- վստահեցրեց նա՝ ավելացնելով, որ իրավիճակի հանգուցալուծումներից մեկն էլ կարող է լինել այն, որ «Բալասանյան» դաշինքը գնա նոր դաշինքներ կազմելու ճանապարհով։ «Մեծամասնություն ունենալու և որոշումներ կայացնելու համար «Բալասանյան» դաշինքին 6 անդամի ձայն չի բավարարում։