Ford Mustang-ի վարորդը հարձակվել է պարեկների վրա

Shamshyan-ի հաղորդմամբ՝ դեկտեմբերի 5-ին ՊԾ Արարատի մարզի գումարտակի պարեկները Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում՝ Արարատի մարզպետարանի հարևանությամբ տեղի ունեցած խցանումը բացելու նպատակով անցել են ուժեղացված ծառայության, երբ այդ ժամանակ նրանց է մոտեցել Ford Mustang մակնիշի ավտոմեքենայի վարորդը սկսել է բղավել պարեկների վրա, նրանց հասցեին հնչեցրել հայհոյանքներ, ապա ավտոմեքենան վարել է ու վթարային իրավիճակ ստեղծել մյուս վարորդների համար։


Պարեկները նրան հորդորել են, որպեսզի դադարեցնի լկտի պահվածքը, քանի որ իր քայլը վիրավորանք է պարունակում ոչ միայն ծառայություն կատարող պարեկների, այլ նաև հասարակության նկատմամբ, սակայն նա շարունակել է մեքենան վարել դեպի «Պլազա» առևտրի կենտրոնի մոտ, որտեղ էլ կանգնեցրել են նրա ավտոմեքենան։


Վարորդը իջնելով ավտոմեքենայից շարունակել է լկտի պահվածք ցուցաբերել և դարձյալ հայհոյանքներ հնչեցնել ոչ միայն պարեկների, այլև դեպքի վայր ժամանած ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախուզության ծառայողների հասցեին և շարունակել է չենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին, ընթացքում բռունցքով հարվածել է պարեկ Արսեն Մկրտչյանին ու հարձակվել ծառայություն կատարող պարեկային ծառայողների վրա։

Քաղաքականություն

Պատահարներ