Զինվորական հագուստով հնդիկի համար նոր վերարկու են գնել․ նա ներողություն է խնդրել

Երեկվա տեսանյութի տուժած հնդիկը արձագանքել է գրառմանը, ինչի շնորհիվ տարբեր հայրենակիցներ կապվել են վերջինիս հետ ու նրա համար նոր վերարկու գնել։ Այս մասին գրել է Ֆեյսբուքյան օգտատեր Մովսես Հարությունյանը, ով ավելի վաղ տարածել էր ՀՀ զինված ուժերի բաճկոնով օտարերկրացի տղամարդու մասնակցությամբ տեսանյութը։


«Ապրեն բոլոր սրտացավները. այ նրանք են ինձ համար հայրենասեր մարդիկ, ովքեր ուղղակի մարդու հետ իրենց մարդու պես են պահում ու նաև չեն ուզում իրենց երկրի անունը պախարակվի»,-գրել է նա։


Հնդիկ տղամարդը Մովսես Հարությունյանին գրել էր, որ առաքիչ է և այդ բաճկոնը գնել էր «կիրակնօրյա շուկայից» և չի իմացել, որ վատ բան է արել։ Ըստ նրա՝ միջադեպից հետո 15 օր ինքը չի կարողացել աշխատանքի գնալ, թեև դժվարությունների մեջ է։


Հիշեցնենք, որ ավելի վաղ տեսանյութ էր տարածվել, որում անհայտ անձը կոպիտ և վիրավորական խոսքերով օտարերկրացի տղամարդուն ստիպում է հանել զինվորական բաճկոնը։ Նշենք, որ միջադեպից հետո Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հայտարարել էր, որ ուսումնասիրում է տարածված տեսանյութը։



Քաղաքականություն