Բագրատ Սրբազանը ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին կոչ արեց դադարեցնել հացադուլը, իսկ ԱԱԾ–ին՝ Լեո Նիկոլյանին անձամբ հանդիպել
Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակից կոչ ուղղեց տևական ժամանակ հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին։ Սրբազանը նրան խնդրեց դադարեցնել հացադուլը։
«Լեոյին մեկ անգամ խնդրել եմ, նորից եմ խնդրում՝ հացադուլը դադարեցնել։ Մեր աջակցությունն ու զորակցությունը Լեոյին։
Հիմա հրապարակային դիմում եմ ԱԱԾ-ին՝ թույլ տալ՝ գնանք Լեոյին հանդիպելու, որովհետև երևի թե սահման պիտի անցնենք, նա գտնվում է «Զվարթնոց» օդանավակայանի՝ սահմանից մյուս կողմում, թուլ չեն տվել մտնի Հայաստան։ Հանդիպենք, փորձենք նրան համոզել, որ հացադուլը դադարեցնի»,- ասել է Բագրատ Սրբազանը։
Հիշեցնենք, որ Նիկոլյանին «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրերի ստուգման կետ հասնելուց հետո թույլ չեն տվել մուտք գործել ՀՀ տարածք` ասելով, որ նրա մուտքն արգելված է։ Նա անժամկետ հացադուլ է հայտարարել օդանավակայանի ներսում։
Նմանատիպ հոդվածներ
«Լիվերպուլը» հայտարարել է Առնե Սլոտին գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին
Անգլիական «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբը հայտարարել է նիդեռլանդցի մասնագետ Առե Սլոտին գլխավոր մարզչի պաշտոնում նշանակել...
Եղիշե Մոսեսյանը՝ Եվրոպայի կրկնակի չեմպիոն
Եղիշե Մոսեսյանը (68 կգ) մինչև 15 տարեկան երիտասարդների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն է։ Այս մասին գրում է...
Հայաստանը չի ընդունի 2027 թվականի ԱՊՀ խաղերը
ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհուրդը Հայաստանին առաջարկել է 2027 թվականին ընդունել ԱՊՀ խաղերը, ինչը չի...
Արարատ-Արմենիան առաջին անգամ դարձավ Հայաստանի գավաթակիր
«Արարատ-Արմենիան» իր պատմության մեջ առաջին անգամ հռչակվեց Հայաստանի գավաթակիր՝ 2023/24 խաղարկության եզրափակչում հետխաղյա...