Հայաստանում միշտ վաճառվել են և կվաճառվեն վարորդական վկայականներ․ ՔՊ-ական պատգամավոր

ՀՀ-ում միշտ վաճառվել են և միշտ կվաճառվեն վարորդական վկայականներ, ինչպես, օրինակ, ԱՄՆ-ում։ Այս մասին «Ոստիկանության դերը ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման գործում» թեմայով հանրային քննարկման ընթացքում ասաց ԱԺ քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։


«Հարցրեք յուրաքանչյուր հայի ու ձեզ կասեն՝ ում ես փող տալիս, գալիս են քո տանը քո վարորդական վկայականը տալիս են աշխարհի ամենաժոովրդավար երկրներից մեկում։ Խնդիրն այդ գորխընթացը չի, խնդիրն այդ պրոցեսի, երևույթի դեմ պայքարն է»,- ասաց Գաբրիելյանը։ 


Պատգամավոն օրինակ է բերել, թե մինչև 2018 թվականը վարորդական վկայականի համար դիմածների ու ստացածների թիվը որքան էր կազմում։ ,


«Այդ թվում՝ մարզերում և որոշ տեղերում 90 և ավել տոկոս էր, այսինքն դիմողների 90-ը ստանում էր։ Ես ձեզ խնդրում եմ հիմա նայեք վարորդական վկայականի համար դիմածների ու ստացածների վիճակագրությունները։  Շատ հետաքրքիր թվեր կտեսնեք։ Օրինակ, Սևանինը վերցրեք՝ մինչև 94 տոոսը դիմում էին և ստանում էին վարորդական վկայական։ Հիմա այդ թիվն իջել է 15-20 տոկոս։ Դա ենթադրում է, որ տենց չեղավ, որ մի օր ժողովուրդը արթնացավ ու էլ չի կարողանում քննություն տա կամ 10-ից 1-ն ա կարողանում»,- հավելեց նա։ 


Քաղաքականություն

Պատահարներ