Հասարակություն
Երևանի ևս 32 մանկապարտեզ ու 6 պոլիկլինիկա կհիմնանորոգվեն
Երևանյան 32 մանկապարտեզ ու 6 պոլիկլինիկա կհիմնանորոգվեն: Ծրագիրը ներառում է ինչպես շենքերի սեյսմիկ ամրացման, այնպես էլ էներգաարդյունավետացման միջոցառումներ: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։
ՀՀ ֆինանսների նախարարության, Երևանի քաղաքապետարանի ու Եվրոպական ներդրումային բանկի միջև ստորագրվել են «Երևանի էներգաարդյունավետության երկրորդ փուլ» ծրագրի վարկային, ծրագրի իրականացման ու համագործակցության համաձայնագրեր:
Փաստաթղթերը ստորագրել են նախարար Վահե Հովհաննիսյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ու բանկի վարչությունների գծով տնօրեն Լիոնել Ռապային:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Լուվրի նոր տնօրենը խոստովանել է թանգարանի վատ վիճակը
Եվրոպական մի քանի երկրներում ուժեղ շոգ է սպասվում
Երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի ականատեսը որոշ մանրամասներ է ներկայացրել
1.0