
Սիրիացին պոկել է Աստվածածնի արձանը և հափշտակել փայտե խաչը

Նոյեմբերի 24-ի երեկոյան Սիրիայի 29-ամյա քաղաքացին լուրջ վնաս է հասցրել Վիեննայի եկեղեցիներից մեկի գույքին` ամրանից պոկելով Աստվածածնի արձանը և հափշտակելով փայտե խաչը։
Այս մասին այսօր հայտնել է Ավստրիայի մայրաքաղաքի ոստիկանությունը, գրում է ՌԻԱ Նովոստին։
Նշվում է, որ վանդալիզմի ակտը տեղի է ունեցել Վիեննայի ամենաբնակեցված` Ֆավորիտեն թաղամասում, որտեղ մեծ թվով միգրանտներ են ապրում։
«Ոստիկանության Ֆավորիտենի քաղաքային վարչության աշխատակիցներն ահազանգ են ստացել այն մասին, որ ենթադրաբար եկեղեցի է մտել մի տղամարդ, որն ամրանից պոկել է Մադոննայի արձանը և հափշտակել է փայտե խաչը:
Վկաների ցուցմունքների և տեսահսկման շնորհիվ Սիրիայի 29-ամյա քաղաքացին հայտնաբերվել է եկեղեցու անմիջական հարևանությամբ և ձերբակալվել»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ավելի ուշ գողացված փայտե խաչը վերադարձրել են եկեղեցի։