Հասարակություն
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքվում կրկին խոշոր հրդեհ է բռնկվել
Արդբեջանի մայրաքաղաքում կրկին խոշոր հրդեհ է բռնկվել։ Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, հրդեհ է բռնկվել Բաքվի Բինագադի թաղամասում գտնվող առևտրի կենտրոններից մեկում։
Երկրի ՆԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ դեպքի վայր են մեկնել ոստիկանության աշխատակիցներ ու փրկարարներ, որոնք իրականացրել են շենքում գտնվողների տարհանումը։
Հաղորդվում է, որ հրդեհի հետևանքով մեկ ոստիկան է տուժել։
Փրկարարներին հաջողվել է կարճ ժամանակում տեղայնացնել հրդեհն ու որոշ ժամանակ անց մարել այն։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան հրդեհ էր բռնկվել Բաքվի շինանյութերի շուկայում, որի հետևանքով 1 մարդ մահացել է։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը խուճապի է մատնել մարդկանց․ ի՞նչ իրավիճակ է այնտեղ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այս ձմռանը մայթերը մաքուր կլինեն․ 50 նոր տեխնիկա պատրաստ է ձմռանը աշխատել
Սև ծովում փոթորից տուժել է նաև Բաթումին, ջրի տակ են անցել քաղաքի կենտրոնական փողոցները
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Մոսկվայում «սև» ձնաբուք կբարձրանա»․ ի՞նչ եղանակ է կանխատեսվում
Ավելին Հասարակություն բաժնից
Լուվրի նոր տնօրենը խոստովանել է թանգարանի վատ վիճակը
Եվրոպական մի քանի երկրներում ուժեղ շոգ է սպասվում
Երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի ականատեսը որոշ մանրամասներ է ներկայացրել
1.0