Ռուսաստանը սպառնալիք չի ներկայացնում․ Դմիտրի Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի համաձայնել այն հայտարարությունների հետ, թե իբր Ռուսաստանը սպառնալիք է ներկայացնում Եվրոպայի համար: Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ իրականում ամեն ինչ ճիշտ հակառակն է։ Տեղեկությունը փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ռուսաստանը սպառնալիք չի ներկայացնում Եվրոպայի համար. Եվրոպան սպառնալիք Է Ռուսաստանի համար»,- ասել Է Կրեմլի ներկայացուցիչը։
Պեսկովը նշել է, որ Եվրոպան փաստացի ԱՄՆ-ի վերահսկողության տակ գտնվող մայրցամաք է։
«ԵՄ երկրները մասնակցում են ՆԱՏՕ-ին, որն իր ողջ ռազմական հզորությամբ շարժվում է դեպի մեր սահմանները։ Հենց դա է մեզ համար վտանգ ներկայացնում։ Դա այն է, ինչ մեզ ստիպում է անել այն, ինչ հիմա անում ենք»,- մանրամասնել է Պեսկովը։
Նմանատիպ հոդվածներ
Հայ-թուրքական սահմանի «Մարգարա» մաքսակետը վերազինվում է խորը զննող սարքերով
1,4 մլրդ դրամ կհատկացվի Մեղրիի սահմանային անցակետի կառուցման աշխատանքների, ինչպես նաեւ «Մարգարա» նոր մաքսակետը ռենտգենյա...
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը՝ կառույցից Հայաստանի դուրս գալու մասին
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին խոսք չկա։ Այս մասին լրագրողներին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Տասմաղամբետ...
Սեյրան Օհանյանը՝ ընդդիմության վերաբերյալ Զատուլինի հայտարարության մասին
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը տեղեկություն չունի, թե արդյոք Հայաստանում ԱԺ արտահերթ ընտ...
ՀԱՊԿ երկրների ղեկավարները կքննարկեն՝ ինչպես վարվել հայկական գործոնի հետ. Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ափսոսանք է հայտնել, որ հայկական կողմը ներկա չի գտնվել ՀԱՊԿ գագաթնաժողովին՝...