Երևանը մինչև հիմա չի պատասխանել Մոսկվայի հրավերին. Զախարովա
Ռուսաստանը հայկական կողմին սեպտեմբերին, հոկտեմբերին և նոյեմբերին
հրավերներ է ուղարկվել` առաջարկելով բանակցություններ անցկացնել և՛ Մոսկվայում, և՛
բազմակողմ միջոցառումների տարբեր հարթակներում, սակայն մինչև հիմա հստակ պատասխան չի
ստացել։ Այսօր ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ
Մարիա Զախարովան՝ պատասխանելով լրագրողի հարցին։
Ռուս լրագրողը մեջբերեց ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանին, որը Հանրային
հեռուստաընկերության եթերում ասել էր, որ տեղյակ չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության
պայմանագրի վերաբերյալ ռուսական կողմի ներկայացրած առաջարկներից։
«Երևանը շտապում է խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ
անցկացնել Վաշինգտոնում, Բրյուսելում, թեև ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ ԵՄ-ն չեն կարող բարեխիղճ
միջնորդ համարվել մի շարք պատճառներով»,- ասաց Զախարովան։
Նա շեշտեց՝ նրանց նպատակը Ռուսաստանին Հարավային Կովկասի տարածաշրջանից
դուրս մղելն է, տարածաշրջանում գոյություն ունեցող անվտանգության մեխանիզմները քանդելը։
Ըստ Զախարովայի` նրանք առանց ամաչելու գողանում են Ռուսաստանի մասնակցությամբ ձեռք
բերված եռակողմ համաձայնագիրը՝ հարմարեցնելով իրավիճակին։
«Դրա համար էլ իրական ձեռքբերում նրանց միջնորդությունից չկա ու
չի էլ կարող լինել, որովհետև նրանց նպատակն այլ է։ Երևանի վստահությունը, որ Արևմուտքը
նրանց օգնելու է, տապալվել է, դա անհնար է չտեսնել»,- հայտարարեց Զախարովան։
Նմանատիպ հոդվածներ
Երևանը ՀԱՊԿ դաշնակիցներին խնդրել է օրակարգից հանել ՀՀ-ին օգնության մասին փաստաթուղթը. Տասմագամբետով
Երևանը ՀԱՊԿ դաշնակիցներին խնդրել է օրակարգից հանել Հայաստանին օգնության մասին փաստաթուղթը, Լուկաշենկոյի հետ հանդիպմ...
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել առաջիկա 15 օրվա ընթացքում. Ալեն Սիմոնյան
Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել առաջիկա 15 օրվա ընթացքում, եթե Բաքուն քաղաքական կամք...
Ադրբեջանը ներկայումս օկուպացրել է Հայաստանի շուրջ 200 քառ.կմ տարածք. ԱԺ փոխխոսնակ
Ադրբեջանը ներկայումս օկուպացրել է Հայաստանի շուրջ 200 քառ.կմ տարածք։ Այս մասին ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի 56-րդ լի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կառավարության նիստի ընթացքում էլեկտրաէներգիան անջատվեց
Այսօր ՀՀ կառավարության հերթական նիստի ընթացքում էլեկտրաէներգիան անջատվեց: Վարչապետը նշեց, որ նորություն չէ,որ ՀՀ-ում էլէ...