Քաղաքականություն

«Իմ անձի հասցեին վիրավորական արտահայտություն արեց, ստացավ համարժեք պատասխան»․ Սոնա Աղեկյան

«Իմ անձի հասցեին վիրավորական արտահայտություն արեց, ստացավ համարժեք պատասխան»․ Սոնա Աղեկյան

«Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանն ավագանու անդամին ոչ հարիր պահելաձևով մոտեցավ ամբիոնին և ինձ վիրավորեց։ Այս մասին ասաց  «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը՝ պարզաբանելով իր և Անի Խաչատրյանի միջև տեղի ունեցած վեճը։

«Անի Խաչատրյանն ամբիոնն անվանեց բեմ: Ավագանու նիստերի դահլիճը դա թատերական ինչ- որ վայր չէ, կա ամբիոն, որտեղից քաղաքական խոսք է հնչում։ Ժամը 10։00-ից, ինչ սկսել է Երևանի ավագանու նիստը, այդ անձը ստանձնել է քաղաքապետի և ՔՊ-ական մյուս ավագանու անդամների փաստաբանի դերը։ Վիրավորական արտահայտություն հնչեցրեց իմ անձի հասցեին և ստացավ համարժեք պատասխան, ինչից հետո հարձակում գործեց ինձ վրա»,- մանրամասնեց նա։

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու նիստում վիճաբանություն սկսվեց «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանի և «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանի միջև, որը վերաճեց թեժ կռվի:

Անի Խաչատրյանը Սոնա Աղեկյանին «կոյուղաջրերի թագուհի» անվանեց՝ ակնարկելով տարիներ առաջ Սոնա Աղեկյանի կողմից նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղղությամբ լցված կոյուղաջրի պատմությունը, ինչից հետո սկսվեց քաշքշուկ ավագանու անդամների միջև:

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250