
«ՄՏՍ Հայաստան»-ի բաժնետոմսերը կվաճառվեն. որոշում է կայացվել

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հավանություն
է տվել «ՄՏՍ Հայաստանի» 100% բաժնեմասի վաճառքին։ Որոշումը կայացվել է հանձնաժողովի
այսօրվա նիստում: Այս մասին լրատավմիջոցներին հայտնել է ՀԾԿՀ-ի մամուլի խոսնակ Լիանա Ազիզյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ն կվաճառվի կիպրական
«Ֆեդիլքո Գրուպ Լիմիրիդ» ընկերությանը։
«ՄՏՍ–Հայաստան» ՓԲԸ–ն նոյեմբերի 3-ին դիմել է հանձնաժողով՝ տեղեկացնելով,
որ Կիպրոսում գրանցված «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությունը ցանկանում է «Արամայո
Ինվեսթմենթս Լիմիթեդ» ընկերությունից ձեռք բերել բաժնետոմսերի 100 տոկոսը:
Որոշման նախագծում նշված էր, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության
նախարարությունը և Ազգային անվտանգության ծառայությունը գործարքի կնքման վերաբերյալ
առարկություններ չունեն:
Հիշեցնենք, որ 2023 թ. ապրիլին ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովն
արգելել էր «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությանը ձեռք բերել «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ–ի
բաժնետոմսերը:
Գործարքին դեմ էր հանդես եկել նաև ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովը` նշելով, որ գործարքը վնասում է կամ կարող է վնասել ՀՀ պետական
շահերը ու ազգային անվտանգություն