ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կադրեր հեղեղված Իտալիայից․ հայտնի է 16 զոհի մասին

Եվրոպայում «Կիարան» փոթորկի զոհերի թիվը հասել է 16-ի, նոյեմբերի 3-ին փոթորիկը հարվածել է Հյուսիսային Իտալիային։ Իշխանությունները արտակարգ դրություն են հայտարարել Տոսկանայում, որտեղ որոշ շրջաններում մեկ ամսվա անձրև է տեղացել՝ ընդամենը երեք ժամում։

Փոթորկի հետևանքով  տուժել է նաև Վենետո շրջանը։ Իշխանությունները իրավիճակը անվանել են «աննախադեպ» և հայտարարել, որ իրենք բազմամիլիոնանոց օգնություն կուղարկեն տուժած շրջաններին։ 

Հյուսիսային Իտալիայից «Կիարան» փոթորիկը շարժվում է դեպի հարավ-արևելք և արդեն վատ եղանակ է բերել երկրի հարավային, ինչպես նաև Բալկանյան երկրներ` Խորվաթիայում, Բոսնիայում, Չեռնոգորիայում և Սլովենիայում: Այստեղ ուժեղ քամին տապալել է ծառերը և պոկել տների տանիքները։ 

Հիշեցնենք, որ սեպտեմբերին փոթորիկը ավերիչ ջրհեղեղներ բերեց Լիբիա։ Այն եկել էր Միջերկրական ծովից։ Երկրի արևելյան հատվածում հայտնի էր մեկ զոհի և մի քանի անհետ կորածների մասին։ Հարյուրավոր մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները։ Ալ-Բայդայի քաղաքապետ Սաֆիեդդին Խեյբան հայտարարել էր, որ իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից և կոչ է արել Լիբիայի իշխանություններին շտապ միջամտել։

Պատահարներ