Հասարակություն
«Շնորհակալ եմ բոլորին, ովքեր կանգնած էին իմ կողքին». Սերգեյ Սմբատյան
Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով իր նկատմամբ հանրային քրեական հետապնդման դադարեցմանը:
«Ինչպես հավանաբար տեղեկացել եք լրահոսից, այսօր ավարտին հասցվեց այն գործընթացը, որը կարող էր ունենալ միայն մեկ հանգուցալուծում, և դա հանրային անհարկի հնչեղություն ստացած թյուրիմացության պարզաբանումն էր և ինձ հասցեագրվող մեղադրանքների հերքումը։
Շնորհակալ եմ բոլորին, ովքեր վերջին ամիսների ընթացքում կանգնած էին իմ կողքին և հավատով լի ինձ հետ միասին սպասում էին այս օրվան։ Ձեր վստահությունը ոգեշնչում է և ստիպում առաջ շարժվել»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ դիրիժոր Սերգեյ Սմբատյանն արդարացվել է:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Լուվրի նոր տնօրենը խոստովանել է թանգարանի վատ վիճակը
Եվրոպական մի քանի երկրներում ուժեղ շոգ է սպասվում
Երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի ականատեսը որոշ մանրամասներ է ներկայացրել
1.0