Ռուսաստանը նոր օրենք է ընդունել, որը վերաբերում է նաև ՀՀ քաղաքացիներին

Ռուսաստանի կառավարությունը հեշտացնում է ընկերությունների և մի քանի բարեկամ երկրների քաղաքացիների համար Ռուսաստանում բիզնեսով զբաղվելը։ Այս մասին հայտարարել է  ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը իր տեղակալների հետ հանդիպմանը։

«Ստորագրված հրամանը սահմանում է 25 երկրների ցանկ, որոնց քաղաքացիները և իրավաբանական անձինք կկարողանան պարզեցված ձևով հաշիվներ կամ ավանդներ բացել ռուսական բանկերում։ Այս հնարավորությունը կա նաև Բելառուսում Ղազախստանին, Բրազիլիային,  Հնդկաստանին, Չինաստանին, Սաուդյան Արաբիային, Թուրքիային  և մի շարք այլ երկրների»,-մանրամասնել է Միշուստինը։

«Դրա համար օտարերկրյա քաղաքացիները մինչ Ռուսաստան մուտք գործելը պետք է ներկայացնեն անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթ իրենց երկրում գտնվող վարկային հաստատություն: Ժամանելուց հետո նրանք կկարողանան վճարումներ կատարել մեր բանկերում: Իհարկե, սա շատ  հարմար է բոլորի համար, ովքեր գալիս են մեզ մոտ՝ զբոսաշրջիկներ, ձեռնարկատերեր։ Հուսով ենք, որ ընդունված որոշումները կօգնեն բարելավել գործընկեր պետությունների գործարար համայնքների միջև փոխգործակցությունը»,- Միշուստինի խոսքերը մեջբերում է ՌԴ կառավարության կայքը։
 

Ցուցակում ընդգրկված են Ադրբեջանը, Ալժիրը, Հայաստանը, Բահրեյնը, Եգիպտոսը, Ինդոնեզիան, Կատարը, Ղրղզստանը, Քուվեյթը, Մալայզիան, Մոնղոլիան, ԱՄԷ-ն, Օմանը, Պակիստանը, Տաջիկստանը, Թաիլանդը, Թուրքմենստանը և Ուզբեկստանը։

Քաղաքականություն