Էստոնիայի հետ Շվեդիայի կապի մալուխը վնասվել է «արտաքին ուժի» միջոցով
Հոկտեմբերի սկզբին Շվեդիայի և Էստոնիայի միջև կապի մալուխի վնասը պատճառվել է «արտաքին ուժի» միջոցով, երկուշաբթի հայտարարել է Շվեդիայի կառավարությունը:
«Հաստատվել է, որ մալուխը վնասվել է «արտաքին ուժի» միջոցով կամ կանխամտածված վնասման հետևանքով»,- նշվում է կառավարության հաղորդագրության մեջ։
Հոկտեմբերի 17-ին Շվեդիայի կառավարությունը հայտնել է, որ տեղեկություն է ստացել երկու երկրները միացնող կապի մալուխի վնասման մասին, սակայն չի նշել պատճառը։ Ենթադրվում է, որ մալուխը վնասվել է Էստոնիայի և Ֆինլանդիայի միջև Balticconnector գազատարի և Էստոնիայի և Ֆինլանդիայի միջև կապի մալուխի հետ միաժամանակ:
Միջադեպերի կապակցությամբ ՆԱՏՕ-ն հայտարարել է Բալթիկ ծովում պարեկության ավելացման մասին՝ ստորջրյա հաղորդակցությունները պաշտպանելու, լրացուցիչ դիտորդական և հետախուզական թռիչքների անցկացման, ինչպես նաև դաշինքի չորս ականակիրների տեղակայման մասին։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը Հայաստանի և Ռուսաստանի հետ առևտրային գործարքներում կանցնի ազգային արժույթով հաշվարկների
Մոտ ժամանակներում Հայաստանը, Բելառուսը, Իրանը և Ռուսաստանը առևտրային գործարքներում կանցնեն ազգային արժույթով հաշվարկների...
Ֆրանսիայում ձերբակալել են ռուս միլիարդատեր Ալեքսեյ Կուզմիչևին
Ֆրանսիայում ձերբակալվել է ռուս միլիարդատեր, «Альфа-Групп»-ի համահիմնադիր Ալեքսեյ Կուզմիչևը։ Ինչպես գրում է Le Monde-ը, հ...
ԱՄՆ-ն ու Կատարը կարգելափակեն Իրանի հասանելիությունը 6 միլիարդ դոլարին. The Washington Post
Կատարի բանկերում Իրանի ռեսուրսների հասանելիության հարցում փոփոխություններ չեն եղել: Ըստ Nournews-ի՝ նախկին համաձայնագիրը...
Ադրբեջանը հետաքրքրված է ռուս–թուրքական գազային հանգույցի նախագծով. Պուտին
Թուրքիայում գազային հանգույցի նախագիծն առաջին փուլում նախատեսում է դեպի Եվրոպա գազի առևտրի էլեկտրոնային հարթակի ստեղծում...