Ադրբեջանը հետաքրքրված է ռուս–թուրքական գազային հանգույցի նախագծով. Պուտին
Թուրքիայում գազային հանգույցի նախագիծն առաջին փուլում նախատեսում է դեպի Եվրոպա գազի առևտրի էլեկտրոնային հարթակի ստեղծում։ Եվրոպայում բոլորը, ովքեր ցանկանում են ձեռք բերել ռուսական ռեսուրսներ, շահագրգռված են այս նախագծով: Այս մասին, ТАСС–ի հաղորդմամբ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսական էներգետիկ շաբաթվա լիագումար նիստում:
«Մենք ունենք երկու երթուղի` «Թուրքական հոսք» և «Կապույտ հոսք», դրանք գործում են արդյունավետ և ամբողջությամբ լցված են: Սկզբունքորեն մենք գաղափարներ ունենք այդ հնարավորություններն ընդլայնելու համար։ Բայց, կրկնում եմ, առաջին փուլը էլեկտրոնային առևտրի հարթակի ստեղծումն է»,- ասել է նա։
Պուտինը հավելել է, որ Ռուսաստանի Դաշնությունը մեծ խնդիրներ չի տեսնում հարթակի ստեղծման հարցում, քանի որ և՛ Թուրքիան, և՛ Ռուսաստանը հետաքրքրված են այս նախագծով։ Բացի այդ, Ադրբեջանը նույնպես հետաքրքրություն է ցուցաբերում գազային հանգույցի նկատմամբ։
«Թուրքիան շահագրգռված է, մենք նույնպես, մենք խոսել ենք Ադրբեջանի հետ, նրանք էլ են հետաքրքրվում։ Այնուհետև, աշխատանքը հունի մեջ ընկնելուն համընթաց, հուսով ենք, որ այլ շահագրգիռ երկրներ նույնպես կներգրավվեն»,- եզրափակել է ՌԴ նախագահը։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ-ն ու Կատարը կարգելափակեն Իրանի հասանելիությունը 6 միլիարդ դոլարին. The Washington Post
Կատարի բանկերում Իրանի ռեսուրսների հասանելիության հարցում փոփոխություններ չեն եղել: Ըստ Nournews-ի՝ նախկին համաձայնագիրը...
Էկոնոմիկայի նախարարության թիմը և արցախցի բիզնեսմենները կհանդիպեն. Քերոբյան
Մենք անցնում ենք ավելի երկարատև՝ մարդկանց տնտեսական և սոցիալական ինտեգրացիայի ծրագրերին: Այդ մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի...
250 հայկական բեռնատար Ռուսաստան գնացող ճանապարհին է. կուտակումներ չկան. մաքսային կցորդ
Վերին Լարսի անցակետում Ռուսաստան գնացող ուղղությամբ հերթեր, կուտակումներ չկան, հոկտեմբերի 5-ի առավոտվա դրությամբ մոտ 250...
Իրանը Հայաստանի և Ռուսաստանի հետ առևտրային գործարքներում կանցնի ազգային արժույթով հաշվարկների
Մոտ ժամանակներում Հայաստանը, Բելառուսը, Իրանը և Ռուսաստանը առևտրային գործարքներում կանցնեն ազգային արժույթով հաշվարկների...