Սոլովյովը «միանգամայն ճիշտ» է վարվել. Սատանովսկին իրեն աշխատանքից ազատելու մասին

Հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովը «միանգամայն ճիշտ» է վարվել, երբ «Սոլովյով LIVE» ալիքից հեռացրել է արևելագետ Եվգենի Սատանովսկուն՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հասցեին արված արտահայտությունների համար։ 

 

Այս մասին «Ֆոնտանկա»-ին ասել է ինքը՝ Եվգենի Սատանովսկին։

 

«Վոլոդյան գրել է ամեն ինչ և դրա իրավունքն ունի: «Թերևս, ափսոսում եմ, որ դա համընկել է նրա 60-ամյակի հետ, բայց դա միանշանակ միտումնավոր չի եղել, պատահական է ստացվել»,- ասել է նա։

 

Եվգենի Սատանովսկին հիշեցրել է, որ իր երիտասարդության տարիներին աշխատել է «Մուրճ և մանգաղ» մետաղագործական գործարանի թեժ արտադրամասում։

 

«Մարդիկ սովոր չեն այն փաստին, որ Ռուսաստան կոչվող երկրում իրենց արածը կարելի է բնութագրել ոչ այնպես, ինչպես կցանկանային: Բայց դա եղել է հնարավորինս մեղմ, քաղաքավարի և քաղաքակիրթ: Բայց միևնույն ժամանակ, իհարկե, Վլադիմիր Ռուդոլֆովիչը միանգամայն ճիշտ է վարվել, սրանք են խաղի կանոնները»,- ընդգծել է նա։

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սատանովսկին ուղիղ եթերում անպարկեշտ արտահայտություններ էր օգտագործել  ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հասցեին։ Այս դեպքից հետո Վլադիմիր Սոլովյովը, որի  հետ Սատանովսկին համագործակցում էր, որոշել է աշխատանքից հեռացնել փորձագետին՝ ներողություն խնդրելով նաև ՌԴ ԱԳՆ-ից։

Քաղաքականություն