Սկանդալային հաղորդավար Թակեր Կարլսոնի հերթական բացահայտումները
Fox News-ի նախկին հաղորդավար Թակեր Կարլսոնը հեռուստատեսությամբ ասել է, որ այն պատմությունը, թե սպիտակամորթ ոստիկան Դերեկ Շովինը 2020 թվականին Մինեապոլիսում սպանել է սևամորթ Ջորջ Ֆլոյդին, կեղծ է:
Թակեր Կարլսոնը որպես փաստարկ վկայակոչել է մի նոր դատական գործ, որը ներկայումս քննվում է Մինեսոտա նահանգի Հեննեպին կոմսությունում: Էմի Սյուզին նկարագրում է զրույցը, որը նա ունեցել է շրջանի բժիշկ Էնդրյու Բեյքերի հետ Ջորջ Ֆլոյդի մահից անմիջապես հետո: Բեյքերը վստահեցրել է, որ Ֆլոյդի պարանոցի վնասման մասին որևէ բժշկական ապացույց չկա։ Չեն եղել նաև ասֆիքսիայի կամ խեղդամահության բժշկական նշաններ:
Այսպիսով, ըստ հաղորդավարի, Ջորջ Ֆլոյդը, համաձայն պաշտոնական դիահերձման, չի սպանվել։ Նա մահացել է թմրամիջոցների գերդոզավորումից:
Հիշեցնենք, որ 2020թ-ին ԱՄՆ-ում, ոստիկանը Ջորջ Ֆլոյդ անունով սևամորթ տղամարդուն պառկեցրել է գետնին ու ծնկով սեղմել նրա վիզը․ վերջինս մահացել էր: Այս ամենից հետո թե ԱՄՆ-ում, թե աշխարհի բազմաթիվ երկրներում բողոքի ակցիաներ տեղի ունեցան, որոնք ուղեկցվեցին անկարգություններով:
Կարլսոնը նաեւ ասում է, որ սա ևս մեկ օրինակ է, թե ինչպես են մարդկանց ստիպում հավատալ կեղծ պնդումներին: Նա կոչ է անում վերանայել որոշ այլ կարգախոսներ, որոնք նրանց համոզել են, որ ճշմարիտ են: Նա նշում է, որ ամբողջ աշխարհն այժմ գիտի, որ Ուկրաինան իրականում չի հաղթում Ռուսաստանի հետ պատերազմում։ Ուստի եկել է ժամանակը վերանայելու մյուս հայտարարությունները, որոնք մեզ ներկայացվել են որպես ճշմարտություն, եզրափակել է հեռուստահաղորդավարը։
Նմանատիպ հոդվածներ
Ինչ եղանակ սպասել առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում`Հոկտեմբերի 23-ի ցերեկը, 25-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 24-ին առանձին շ...
Ինչ եղանակ սպասել առաջիկա օրերին
Նոյեմբերի 5-9-ին հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան 2-4 մ/վրկ արագությա...
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 7-8-ին, 9-ի գիշերը և 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 9-ի ցերեկը...
Երկրաշարժ Թբիլիսիից հյուսիս-արևելք. այն զգացել են նաև Լոռու և Տավուշի մարզերում
Այսօր Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիից 16 կմ հյուսիս-արևելք երկրաշարժ է գրանցվել, որը զգացվել է նաև ՀՀ 2 մարզում։ Տեղեկությ...