Դատախազը պահանջում է 5 տարվա ազատազրկման դատապարտել բժիշկ Արմեն Չարչյանին
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի գործով դատախազը պահանջում է 5 տարվա ազատազրկման դատապարտել նրան։ Տեղեկությունը հայտնում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը` նշելով, որ դատախազն այսօր այդպիսի միջնորդություն է ներկայացրել դատարանին։
«Նոյեմբերի 24-ին`ժամը 16:00-ին, նշանակված դատական նիստում ես եմ հանդես գալու ճառով»,– գրել է Ալեքսանյանը ֆեյսբուքյան էջում։
Հիշեցնենք` հունիսի 18-ին համացանցում հայտնվեց մի ձայնագրություն, որում լսվում էր, թե ինչպես է Չարչյանը աշխատակիցներին հորդորում ԱԺ ընտրությանը մասնակցել` ակնարկելով չքվեարկել գործող իշխանությունների օգտին։ Նույն օրը Չարչյանը ձերբակալվեց։
Հավելենք, որ հունիսի 21-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլ տվեց քրեական հետապնդում սկսել Չարչյանի նկատմամբ։ Չարչյանը կալանավորվեց, ապա 15 մլն գրավի դիմաց ազատ արձակվեց։ Օգոստոսի 23-ին Չարչյանը կրկին կալանավորվեց։ Դեկտեմբերի 10-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հրատապ նիստի ժամանակ որոշեց ազատ արձակել պատգամավորին։ Դատավոր Վահե Միսակյանի որոշմամբ` խափանման միջոց ընտրվեց ստորագրությունը չհեռանալու մասին։
Նմանատիպ հոդվածներ
Ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրությունը մտահոգիչ է. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վայոց ձորում մասնակցել է Ոստիկանության Պարեկային ծառայության մարզի ստորաբաժանման աշխատանքի մեկն...
Մյասնիկյան պողոտայում վաղը ժամը 22:00-ից փակ է լինելու առաջին երթևեկելի գոտին
Երևանի քաղաքապետարանից հայտնում են. «Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 22:00-ից, Մյասնիկյան պողոտայում խողովակաշարի փոխա...
Ինչ-որ մեկը ժամանակին ասում էր․ «քաղաքացին տուգանվելու մատերիալ չէ». արցախցի փաստաբան
«Քիչ առաջ տեղեկացա, որ այսօր ՀՀ պարեկային ծառայության կողմից երկու արցախցիներ 100 հազար ՀՀ դրամի չափով վարչական պատասխան...
Արցախի պետաշխատողներն ազատված են աշխատանքից, բայց կան բացառություններ․ հրամանագիր
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, որով Արցախի Հանրապետության պետական և համայնքային հիմնարկների,...