ԵՊՀ ուսանողուհի է մահացել

Այսօր ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլետը տեղեկատվություն է տարածել այն մասին, որ մահացել է ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի Էլեն Գրիգորյանը:

 

«Ցավով և կսկիծով հայտնում ենք, որ հոկտեմբերի 17-ին կյանքից հեռացել է Ժուռնալիստիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի Էլեն Գևորգի Գրիգորյանը: 

Ֆակուլտետի դասախոսական կազմը և ուսանողությունը ցավակցում են Էլենի ընտանիքին և հարազատներին:

Հոգեհանգիստը՝ այսօր ժամը 18:00-ին, Մալաթիա-Սեբաստիա համայնքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում»,-նշված է հաղորդագրության մեջ:

 

Auroranews-ի հետ զրույցում ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկանի տեղակալ Անահիտ Մենեմշյանը նշեց, որ ուսանողուհու մահվան պատճառը դեռևս հայտնի չէ.

 

«Դեպքը տեղի է ունեցել հեռուստաընկերություններից մեկից դուրս գալուց հետո, որտեղ ուսանողները գործնական դասի են գնացել: Այդ օրը ուսանողուհին շատ լավ է զգացել, հետո հանկարծակի վատացել է: Շտապօգնությունը արագ տեղ է հասել, սակայն ուսանողուհու կյանքը փրկել չի հաջողվել»,-ասաց Անահիտ Մենեմշյանը:

 

Քաղաքականություն