ՀՀ ՔԿ հայտարարությունը՝ արցախահայության պակասող փաստաթղթերի վերաբերյալ

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանության և դրանից ածանցվող սոցիալական հետևանքների հանգամանքներով պայմանավորված՝ ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց՝ քննիչների թեկնածությունների ցուցակը համալրելու մրցույթի ընդունելության ժամկետը երկարաձգվում է մինչև 2023թ. հոկտեմբերի 13-ը, որպեսզի մեր այն հայրենակիցները, ովքեր համապատասխանում են ՀՀ քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց ներկայացվող պահանջներին, հնարավորություն ունենան մասնակցելու  մրցութային գործընթացին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն։ 

Ի լրումն վերոնշյալի՝ ՀՀ ՔԿ-ից հայտնում են, որ եթե Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներն ունեն պահանջվող առանձին փաստաթղթերը սահմանված ժամանակահատվածում ներկայացնելու հետ կապված օբյեկտիվ խնդիրներ, դրանք կարող են հընթացս ներկայացնել հետագայում։ 

 

Քաղաքականություն