ԼՂ-ից Հայաստան տեղափոխվածների կեցության կազմակերպումը չի սահմանափակվելու միայն Սյունիքի մարզով
ՀՀ կառավարությունը պատշաճ ձևով հոգալու է Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխվածների առաջնային կարիքները
«Արմենպրես»-ի հարցերին ի պատասխան հայտնեցին ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբից
-Ինչպիսի աշխատանքներ են իրականացվում ԼՂ-ից Հայաստան տեղափոխվող բնակիչների հետ։
-Տեղափոխվող բնակիչների առաջնային հաշվառում և կարիքների գնահատում է իրականացվում Կոռնիձոր համայնքի մոտակայքում գտնվող կետում։ Կարիքների առաջնային գնահատում իրականացնելուց հետո օթևանի խնդիր ունեցող մեր հայրենակիցները տեղափոխվում են Գորիսում ստեղծված կոորդինացիոն կենտրոն, որտեղից արդեն կազմակերպվում է անձանց կեցության և այլ առաջնային խնդիրների լուծումը։
Աշխատանքներում ներգրավված են համապատասխան գործառույթներ ունեցող բոլոր պետական կառավարման մարմինները։
Ինչպես և հայտարարվել էր նախկինում ՀՀ կառավարությունը պատշաճ ձևով հոգալու է մեր հայրենակիցների առաջնային կարիքները։
[6022cf537f1cd0010edf0534d934c186.jpg]
-Որտե՞ղ է կազմակերպվելու տեղահանված քաղաքացիների կեցությունը։
-Կեցության կազմակերպումը չի սահմանափակվելու միայն Սյունիքի մարզով։ Ըստ անհրաժեշտության այլ մարզերում նույնպես կեցության վայրեր կկազմակերպվեն։
Նմանատիպ հոդվածներ
Կարենը Ջալավյանը՝ Քյոխը, ողջ է
Քյոխը ողջ է: Համացանցում տեղեկություններ էին տարածվում այն նմասին, որ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի գն...
Քիմ Քարդաշյանը Արցախի հարցով կրկին դիմել է ԱՄՆ կառավարությանը
Ամերիկահայ հեռուստաաստղ, գործարար Քիմ Քարդաշյանը կրկին բարձրաձայնել է Ադրբեջանի կողմից Արցախի հայ բնակչության դեմ իրական...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մարտակերտի բնակիչները լացակումած հրաժեշտ են տալիս քաղաքին
Մարտակերտի բնակիչները հրաժեշտ են տալիս քաղաքին. «Հաջող, մեր հարազատ Մարտակերտ»,-լացակումած ասում է բնակչուհին: Հիշե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախից տեղափոխվող մեր 23 հայրենակիցները մուտք գործեցին Հայաստան. ԱՆ
Լեռնային Ղարաբաղից տեղափոխվող մեր 23 հայրենակիցները հենց նոր մուտք գործեցին Հայաստան` Կարմիր Խաչի ուղեկցությամբ։&n...