Հելեն Դադայանին կհուղարկավորեն Երևանում
Օգոստոստի 14-ին Երեւան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետեւանքով զոհված արցախցի Հելեն Դադայանին կհուղարկավորեն Երեւանում:
Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա Հելեն Դադայանի մորեղբայրը՝ Մուշեղ Սաֆարյանը։
«Հելենի մայրը թույլատրեց այստեղ հուղարկավորել։ Այսքան ջանքեր գործադրեցինք, սակայն ապարդյուն, թույլ չտվեցին։ Գուցեեւ այսպես ավելի լավ, որովհետեւ Արցախում ստեղծված իրավիճակն այնպիսին է, որ…»,- ասաց Հելեն Դադայանի մորեղբայրը։
Նա ասաց, որ սեպտեմբերի 27-ին` չորեքշաբթի օրը տեղի կունենա հոգեհանգիստը, սեպտեմբերի 28-ին՝ հուղարկավորությունը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ի գիշերը, Երեւան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, բախվել են «Volkswagen» մակնիշի ուղեւորափոխադրող միկրոավտոբուսը եւ «ZIL» մակնիշի բեռնատարը։ Զոհվել է 11 քաղաքացի, այդ թվում՝ միկրոավտոբուսի վարորդը եւ «Համշեն տուրի» զբոսավարը, ծանր վիրավորել՝ 6-ը։ Տուժածներից 5-ը վերակենդանացման բաժանմունքում են, նրանցից 4-ի վիճակը ծանր է, մեկինը` ծայրահեղ ծանր: Վիրավորների թվում է նաեւ «ZIL»–ի վարորդը։
Ողբերգական վթարի ուղեւորները վերադառնում էին Արեւմտյան Հայաստան ուղեւորությունից։
Նմանատիպ հոդվածներ
Կարենը Ջալավյանը՝ Քյոխը, ողջ է
Քյոխը ողջ է: Համացանցում տեղեկություններ էին տարածվում այն նմասին, որ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի գն...
Քիմ Քարդաշյանը Արցախի հարցով կրկին դիմել է ԱՄՆ կառավարությանը
Ամերիկահայ հեռուստաաստղ, գործարար Քիմ Քարդաշյանը կրկին բարձրաձայնել է Ադրբեջանի կողմից Արցախի հայ բնակչության դեմ իրական...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մարտակերտի բնակիչները լացակումած հրաժեշտ են տալիս քաղաքին
Մարտակերտի բնակիչները հրաժեշտ են տալիս քաղաքին. «Հաջող, մեր հարազատ Մարտակերտ»,-լացակումած ասում է բնակչուհին: Հիշե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախից տեղափոխվող մեր 23 հայրենակիցները մուտք գործեցին Հայաստան. ԱՆ
Լեռնային Ղարաբաղից տեղափոխվող մեր 23 հայրենակիցները հենց նոր մուտք գործեցին Հայաստան` Կարմիր Խաչի ուղեկցությամբ։&n...