Աշոտ Փաշինյանը 5 օրով բացակայում է երկրից, կվերադառնա․ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյան
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը գրել է․
«24 սեպտեմբերի, ժամը 16:30-ի դրությամբ
Քանի որ ֆեյքերը ակտիվացել են, հրապարակեմ այս պահի ֆեյքերի ցանկը: Խնդրում եմ, լայնորեն տարածել, որ մեր հասարակությունը չապակողմնորոշվի:
Վարչապետի ամբողջ ընտանիքը լքել է Հայաստանը:
Կատարյալ կեղծիք: Վարչապետի ընտանիքից որդին գործնական նպատակով հինգ օրով բացակայում է երկրից, մեկնումը նախատեսված է եղել հունիս ամսից: Հինգ օրից, երբ վերադառնա, հասկանալի չէ, թե ֆեյքի հեղինակներն էլ ինչ են ասելու: Երկրի ղեկավարի որդին երկիրը լքելու նպատակ ունենալու դեպքում տարածված լուսանկարում բոլորի հետ հերթ չէր կանգնի, այլ դա կիրականացվեր ֆեյքատերերին ծանոթ «փախչելու» հազար ու մի մեթոդով:
Երևանն ու Բաքուն համագործակցել են Լեռնային Ղարաբաղի վրա հարձակման ժամանակ:
Տխմարություն, մեծ սուտ, որը արժանի է միայն ֆիքսելու՝ հերթական ֆեյքն է:
Հայաստանը թույլ չի տալիս Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցներին գալ Հայաստան:
Քիչ առաջ այս ֆեյքն էլ հօդս ցնդեց, քանի որ կառավարությունը Կոռնիձորում կազմակերպած կենտրոնում ընդունել է բոլոր ցանկացողներին, և հիմա իրականացվում է նրանց տեղավորման գործընթացը:
Լեռնային Ղարաբաղի ԱԺ դաշնակցական ձախողած ղեկավարը հայտարարել է, որ վարչապետը նախօրոք ծանոթացել է ԼՂ ԱԽ ընդունած զինադադարի հայտարարության տեքստին:
Բացարձակ սուտ: Սեպտեմբերի 20-ի հրադադարի մասին բոլոր որոշումները կայացվել են Լեռնային Ղարաբաղի կողմից:
ՀՀ-ն որոշումների կայացման գործում ներգրավված չի եղել: Փաստաթղթերի քննարկումների մեխանիզմների, որոշումների կայացման ֆորմատի մասին ՀՀ-ն տեղեկություններ չի ունեցել: ՀՀ-ն ընդհանուր առմամբ տեղյակ է եղել, որ գործընթաց է տեղի ունենում, կոնկրետ ինֆորմացիա չունենալով նրբությունների մասին»:
Նմանատիպ հոդվածներ
Կարենը Ջալավյանը՝ Քյոխը, ողջ է
Քյոխը ողջ է: Համացանցում տեղեկություններ էին տարածվում այն նմասին, որ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի գն...
Քիմ Քարդաշյանը Արցախի հարցով կրկին դիմել է ԱՄՆ կառավարությանը
Ամերիկահայ հեռուստաաստղ, գործարար Քիմ Քարդաշյանը կրկին բարձրաձայնել է Ադրբեջանի կողմից Արցախի հայ բնակչության դեմ իրական...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մարտակերտի բնակիչները լացակումած հրաժեշտ են տալիս քաղաքին
Մարտակերտի բնակիչները հրաժեշտ են տալիս քաղաքին. «Հաջող, մեր հարազատ Մարտակերտ»,-լացակումած ասում է բնակչուհին: Հիշե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախից տեղափոխվող մեր 23 հայրենակիցները մուտք գործեցին Հայաստան. ԱՆ
Լեռնային Ղարաբաղից տեղափոխվող մեր 23 հայրենակիցները հենց նոր մուտք գործեցին Հայաստան` Կարմիր Խաչի ուղեկցությամբ։&n...