Հասարակություն
Կարևոր
Մարտակերտ քաղաքում էլեկտրամատակարարումը վերականգնվել է. իրավիճակը՝ ԼՂ-ում
Մարտակերտ քաղաքում էլեկտրամատակարարումը վերականգնվել է: Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց քաղաքի բնակչուհի, լրագրող Լուսինե Զաքարյանը:
Ասկերան քաղաքը դեռևս շարունակում է հոսանքազրկված մնալ: Այս մասին հայտնեց շրջվարչակազմի մամուլի պատասխանատու Անահիտ Պետրոսյանը:
Էլեկտրամատակարարումը դեռևս չի վերականգնվել նաև Ստեփանակերտում:
Քաղաքի բնակչուհի Գայանե Գևորգյանի խոսքով` էլեկտրականության բացակայությամբ պայմանավորված, փողոցներում վառարաններ են տեղադրվել՝ ուտելիք պատրաստելու համար:
«Կարողանում ենք մի կերպ հեռախոսները ավտոմեքենաների մարտկոցներով լիցքավորել միմյանց հետ կապ պահպանելու համար: Հույսով սպասում ենք»,-հավելեց Լուսինե Զաքարյանը:
Նմանատիպ հոդվածներ
«Ռուսն ասեց՝ վերջ, գնացեք, տեղ չկա էլ՝ մեր զինվորներն են քնում». Ասկերանի բնակչուհի
«Ադրբեջանցիները մտել են գյուղ, իրենց տան մեջ գնդակահարել ամուսիններին, հետո՝ ծնողների հետևից եկած որդուն»․ Վարդաձորի բնակիչ
Խանումյանը՝ Թաղավարդ և հարակից գյուղի բնակչության կոտորածի վերաբերյալ լուրերի մասին. Civilnet
Ռուբեն Վարդանյանը՝ Արցախում տիրող իրավիճակի մասին
Ավելին Հասարակություն բաժնից
Ալեն Ղևոնդյանին արգելվել է հրապարակումներ անել և հավաքների մասնակցել
Բացառիկ պատմական արժեք ներկայացնող նվիրատվություն՝ Մատենադարանին
5.0