Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը հետաձգեց Մյուռոնօրհնեքը
Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը հետաձգեց Մյուռոնօրհնեքը և հարակից միջոցառումները։
Տեղեկությունը հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը։
Նշենք, որ մինչ այս որոշվել էր Մյուռոնօրհնեքի արարողությունը, որը կատարվում է 7 տարին մեկ, իրականացնել հոկտեմբերի 1–ին։
Մայր աթոռից հայտնում են, որ այսօր տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողով` Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ։ Ժողովի ընթացքում քննարկել են հոկտեմբերի 1–ին Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողության անցկացման հարցը։
«Նկատի առնելով Արցախի շուրջ ստեղծված ծանր իրավիճակը՝ որոշում կայացվեց հետաձգել Մյուռոնօրհնեքը և հարակից միջոցառումները»,– տեղեկացնում են Մայր Աթոռից։
Որոշվել է նաև հոկտեմբերի 1–ը հռչակել Արցախի համար համազգային աղոթքի օր, որի առիթով Մայր աթոռ սուրբ Էջմիածնում և Հայաստանի ու սփյուռքի բոլոր եկեղեցիներում Սուրբ պատարագի ավարտին կկատարվի աղոթքի հատուկ կարգ։
Նմանատիպ հոդվածներ
Կարենը Ջալավյանը՝ Քյոխը, ողջ է
Քյոխը ողջ է: Համացանցում տեղեկություններ էին տարածվում այն նմասին, որ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի գն...
Քիմ Քարդաշյանը Արցախի հարցով կրկին դիմել է ԱՄՆ կառավարությանը
Ամերիկահայ հեռուստաաստղ, գործարար Քիմ Քարդաշյանը կրկին բարձրաձայնել է Ադրբեջանի կողմից Արցախի հայ բնակչության դեմ իրական...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ իրավիճակ է այս պահին Ստեփանակերտում
«Վիճակը շատ փիս է, քաղաքում հիմա կրակոցների ձայներ կան, «Ազատությանը» փոխանցեց Ստեփանակերտի բնակիչներից մեկը՝ նշելով, որ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որ թուրքը չպղծի. արցախցիները պոկում են Ազատամարտիկների պուրակում հերոսների նկարները
Համացանցում լուսանկարում է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես են արցախցիները պոկել Ազատամարտիկների պուրակում տեղադրված&...