Բժիշկները Կարմիր խաչի գրասենյակից պահանջում են կազմակերպել Արցախից վիրավորների տարհանումը
Բուժաշխատողները բողոքի ակցիա են կազմակերպել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի մոտ եւ պահանջում են միջնորդել և կազմակերպել Արցախից վիրավորների տարհանումը, և Հայաստանից Արցախ բուժաշխատողների տեղափոխումը:
Նրանց ձեռքին կան անգլալեզու պաստառներ. «բուժաշխատողներն ուզում են մեկնել Արցախ», «Բոլորն ունեն առողջության իրավունք», «Բժիշկներն Արցախի հետ են», «Արեք ձեր գործը»:
Ակցիայի մասնակիցներից մեկը՝ բժիշկ Արեգա Հովսեփյանը, որի հարազատները հիմա Արցախում են, իր խոսքում նշեց. «Մենք պահանջում ենք այսօր Արցախում գտնվող վիրավորներին, որոնց չեն կարողանում համապատասխան օգնություն ցուցաբերել, անհապաղ տեղափոխել Հայաստան: Բացի այդ, կան բուժաշխատողներ, որոնք ցանկություն ունեն գնալ Արցախ:
«Կարմիր Խաչի միջազգային կազմակերպություն, մի մոռացեք՝ ձեր առաքելությունը որն է, մի շփոթեք չեզոքությունն անտարբերության ու անգործության հետ: Այս երեք օրերի ընթացքում ի՞նչ է արել ԿԽՄԿ-ն, ի՞նչ գործառույթներ է իրականացրել: Ինչու համար է ստեղծվել Կարմիր Խաչը, ձեր մարդասիրական գործունեության ամենակարեւոր բաղադրիչներից է հումանիտար աջակցություն ցուցաբերելը: Այդ ինչպե՞ս է ստացվում, որ այլ երկրներում կարողանում եք իրականացնել այդ երկրի ժողովրդի շահերը, իսկ երբ հարցը հասնում է Արցախում ապրող հային, դուք դառնում եք միջազգային կազմակերպություն եւ հիշում չեզոքության մասին»:
Նմանատիպ հոդվածներ
Կարենը Ջալավյանը՝ Քյոխը, ողջ է
Քյոխը ողջ է: Համացանցում տեղեկություններ էին տարածվում այն նմասին, որ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի գն...
Քիմ Քարդաշյանը Արցախի հարցով կրկին դիմել է ԱՄՆ կառավարությանը
Ամերիկահայ հեռուստաաստղ, գործարար Քիմ Քարդաշյանը կրկին բարձրաձայնել է Ադրբեջանի կողմից Արցախի հայ բնակչության դեմ իրական...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ իրավիճակ է այս պահին Ստեփանակերտում
«Վիճակը շատ փիս է, քաղաքում հիմա կրակոցների ձայներ կան, «Ազատությանը» փոխանցեց Ստեփանակերտի բնակիչներից մեկը՝ նշելով, որ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որ թուրքը չպղծի. արցախցիները պոկում են Ազատամարտիկների պուրակում հերոսների նկարները
Համացանցում լուսանկարում է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես են արցախցիները պոկել Ազատամարտիկների պուրակում տեղադրված&...