Ադրբեջանն այլևս չի կարող հեռարձակել Հայաստանում ընթացող բողոքի ակցիաները․ պարզել են՝ ազդանշանը որտեղից էին ստանում
Համացանցում տեղեկություններ էին շրջանառվում, թե ադրբեջանական İCTİMAİ TV հեռուստաալիքը ուղիղ եթերով հեռարձակում է Երևանում տեղի ունեցող բողոքի ակցիաները։
Փորձագետ Տիգրան Քոչարյանն անդրադարձել է ադրբեջանական հեռուստաալիքներից մեկով Երևանում տեղի ունեցող բողոքի ակցիաներն ուղիղ հեռարձակելու փաստին։
«Երկու օր է՝ ադրբեջանական ինչ-որ ալիքով տարածվում է Live՝ հրապարակից։ Այսօր գնացինք այդ LIVE-ի հետքերով և գտանք, որտեղից է նկարահանվում։ Ստիպված նույնիսկ գնացի տեսախցիկի դիմաց ձեռքով արեցի, որ հաստատ լինի։
Լրագրողները, պարզվեց, ռուսական Ruptly ալիքից էին, իսկ ալիքը ազդանշանը վաճառում էր միջնորդին, ով հետո ցրում էր այլ լրատվամիջոցներին։
Գնորդներից մեկն էլ փաստորեն ադրբեջանական ալիքն էր։ Ոստիկանություն կանչեցինք, ստուգեցինք հերթով՝ ով են, ինչ են։
[e6eef9b1a4ee4d522e8a3c80e30ae8f5.jpg]
Ruptly-ից ասեցին, որ որոշում է ընդունվել Հայաստանից եթեր այլևս ոչ մեկին չտալ։ Լրագրողներին ասացինք, որ գնան մոմ վառեն, որ չեն սատկացրել։
Թողեցինք ոստիկանների մոտ, վերադարձանք հրապարակ։ Շնորհակալություն զգոն քաղաքացիներին ու լրագրողներին, որ ուշադիր հետևում են շուրջբոլորը կատարվողին»,- գրել է Տիգրան Քոչարյանը։
Նմանատիպ հոդվածներ
Կարենը Ջալավյանը՝ Քյոխը, ողջ է
Քյոխը ողջ է: Համացանցում տեղեկություններ էին տարածվում այն նմասին, որ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի գն...
Քիմ Քարդաշյանը Արցախի հարցով կրկին դիմել է ԱՄՆ կառավարությանը
Ամերիկահայ հեռուստաաստղ, գործարար Քիմ Քարդաշյանը կրկին բարձրաձայնել է Ադրբեջանի կողմից Արցախի հայ բնակչության դեմ իրական...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ իրավիճակ է այս պահին Ստեփանակերտում
«Վիճակը շատ փիս է, քաղաքում հիմա կրակոցների ձայներ կան, «Ազատությանը» փոխանցեց Ստեփանակերտի բնակիչներից մեկը՝ նշելով, որ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մարտակերտի բնակիչները լացակումած հրաժեշտ են տալիս քաղաքին
Մարտակերտի բնակիչները հրաժեշտ են տալիս քաղաքին. «Հաջող, մեր հարազատ Մարտակերտ»,-լացակումած ասում է բնակչուհին: Հիշե...