Քաղաքականություն

ԵՄ–ն միջոցներ կձեռնարկի Ադրբեջանի դեմ ԼՂ հայերի իրավունքներն ու անվտանգություն ճնշելու դեպքում. Բորել

ԵՄ–ն միջոցներ կձեռնարկի Ադրբեջանի դեմ ԼՂ հայերի իրավունքներն ու անվտանգություն ճնշելու դեպքում. Բորել

Եվրամիությունն Ադրբեջանի վրա Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը հարգելու պատասխանատվություն է դրել և հայտարարում է, որ միջոցներ կձեռնարկի Բաքվի դեմ դրանք ճնշելու դեպքում։ Նման հայտարարություն արել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը։

 

«Ադրբեջանը պատասխանատու է Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության ապահովման համար՝ ներառյալ սեփական տներում առանց սպառնալիքների կամ խտրականության ապրելու իրավունքը: Քաղաքացիների հարկադիր տեղահանումը, ռազմական կամ այլ միջոցների կիրառմամբ, կստանա ԵՄ-ի վճռական պատասխանը։
 

Եվրամիությունը պատրաստ է համապատասխան միջոցներ ձեռնարկել իրավիճակի հետագա վատթարացման դեպքում»,- նշվում է հայտարարության մեջ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250