ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պետական կառույցների հարյուրավոր աշխատակիցներ՝ Ավինյանի քարոզարշավին․ վարչական ռեսուրսի չարաշահում
Քաղաքացի Արթուր Չախոյանը, ով հայտնի է Երևանի քաղաքապետարանի շինարարական ծրագրերում հանրային վերահսկողություն իրականացնելով, Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավում վարչական ռեսուրսի չարաշահման դեպք է բացահայտել։
Երեկ՝ սեպտեմբերի 7-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը հանրահավաք է անցկացրել Նոր Նորք վարչական շրջանում։ Արթուր Չախոյանը շրջել է հանրահավաքի մասնակցիների շարքերում և զրուցել ներկաների հետ, որի արդյունքում պարզվել է, որ համայնքային ծառայողները կոլեկտիվներով ներկա են ՔՊ թեկնածուի հավաքին։
Իր ֆեյսբուքյան էջում Չախոյանը գրել է՝
« 743 - 778 հոգի վարչական ռեսուրսի չարաշահման դեպք հասցրեցի արձանագրել, բայց շատ ավելին էին, թվով մոտ 2500ը: Վերջում էլ ցուցագրմանս խոչընդոտեցին ՔՊ ներկայացուցիչները' որոնք հետևիցս քայլում ու մարդկանց ասում էին, որ չասեն, թե որտեղից են, և քանի հոգով են եկել։
Տիգրան Ավինյան, Քաղաքացիական պայմանագիր, Նիկոլ Փաշինյան,
Հուսամ հիմա հասկանում եք, որ այսքան ժամանակ իմ նկարած տեսահոլովակները քաղաքական չէին ու որ քաղաքականությունը ինձ չի հետաքրքրել, փոխարենը հետաքրքրել է այն, որ Երևանի բարեկարգումը որակյալ անեն...
Դուք էլ դնում. - թե բա էս տղեն քաղաքական պատվեր է անում և այլն, հիմա զգացիք, թե որ տեսահոլովակն է քաղաքական, իսկ որը ՈՉ?
Ջրաշխար -100 հոգի
Կանաչապատման ՀՈԱԿ - 30/40 հոգի
Գրադարան ️-25 հոգի
Մշակույթի կենտրոն -141 հոգի
Տորք Անգեղ սպորտ դպրոց- 25 հոգի
22 - 45/50
108 -35 հոգի
112 - 30 հոգի
133 -25 հոգի
106 -12 հոգի
116 -27 հոգի
117 -25 հոգի
102 -26 հոգի
104 -25 հոգի
163 -35/40 հոգի
135 -40/45 հոգի
114 -50/60 հոգի
111+105- 20հոգի»
Մանրամասները՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ տեսք ունի Ազատության պողոտան՝ քիչ առաջ տեղի ունեցած հորդառատ անձրևից հետո
Ֆեյսբուքյան օգտատեր Էմին Մուրադյանը տեսանյութ է հրապարկել Ազատության պողոտայից, որտեղ քիչ առաջ տեղի ունեցած հորդառ...
Կորոնավիրուսի նոր շտամները արագ տարածվում են․ Ֆրանսիայի առողջապահության նախարարության կոչը
Ֆրանսիայի առողջապահության նախարարությունը դիտարկում է բնակչության վերապատվաստումն արագացնելու հնարավորությունը՝ պայմանավ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանները ծեծելով բերման են ենթարկել քաղաքացուն. ինչ է կատարվում Հանրապետության հրապարակում
Հանրապետության հրապարակից հայտնում են, որ հանրահավաքի ավարտից հետո իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Քաղաքացինե...
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պարեկները հայհոյում են շիրակցիներին․ կադրեր տեսագրված պարեկի մոտ առկա տեսախցիկից
Ֆեյսբուքյան օգտատեր Կարապետ Պողոսյանը իր էջում հրապարակել է տեսանյութ, որը արված է պարեկի մոտ առկա վիդեոռեգիստրից։Օգտատե...