Բելգիայի պաշարները ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանեցնելու համար կպահանջվի առնվազն 7 միլիարդ եվրո
Բելգիային կարող է անհրաժեշտ լինել առնվազն 7 միլիարդ եվրո տասը տարվա ընթացքում զինամթերքի իր պաշարները համալրելու համար, հայտնում է La Libre Belgique-ը:
«Մեր պաշարները ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանեցնելու համար կպահանջվի առնվազն 7 միլիարդ եվրոյի ներդրում, որը հաջորդ տասը տարիների ընթացքում կազմում է տարեկան 700 միլիոն եվրո: Համեմատած մեր ներկայիս ռեսուրսների հետ՝ սա հսկայական է։ Հուսով ենք, որ տասը տարվա ընթացքում կկարողանանք վերականգնել մեր պաշարները»,- ասել է Պաշտպանական նյութական ռեսուրսների գլխավոր տնօրինության ղեկավար Ֆրեդերիկ Գյոթինքը։
«Մենք մոտենում ենք այն սահմանին, թե ինչ կարող ենք տալ Ուկրաինային»,- հավելել է նա։
Բանակը պետք է մտածի նաև արդիականացման, մասնավորապես՝ «նոր տեսակի զինամթերք գնելու ապագա սպառազինության համակարգերի համար (ինքնաթիռներ, ուղղաթիռներ, նավեր, ցամաքային մեքենաներ), որոնք մենք ձեռք բերելու գործընթացում ենք», - ասել է Գյոթինքը։
Ընդհանուր առմամբ, ըստ Բելգիայի պաշտպանության նախարար Լյուդիվին Դեդոնդերի, Բելգիան 274 միլիոն եվրոյի (295 միլիոն դոլար) զենք է փոխանցել Ուկրաինային:
Նմանատիպ հոդվածներ
«Հայաստանը զինվում է և պատրաստվում է իր սահմանները մինչեւ վերջ պաշտպանել». Ալեն Սիմոնյան
Ես ճանաչում եմ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոն...
«Երևանում` Մոսկվայի հասցեին հնչեցրած մեղադրանքները վնասում են ԼՂ-ում օգնության կարիք ունեցող մարդկանց». Զախարովա
Երևանում քաղաքական գործիչների կողմից Մոսկվայի հասցեին հնչեցրած մեղադրանքները հարվածում են նաև Լեռնային Ղարաբաղում օգնութ...
Ալեն Սիմոնյանը մասնակցում է ՔՊ-ի քարոզարշավին. ԱԺ-ից մեկնաբանում են
Երևանի քաղաքապետի ընտրություննեի հետ կապված՝ քարոզարշավին հետևելիս նկատեցինք, որ քարոզարշավին մասնակցում է նաև ԱԺ նախագա...
Սուրեն Պապիկյանի այցը Կիպրոս հետաձգվել է
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի այցը Կիպրոս հետաձգվել է, Aysor.am-ի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատել ե...