Ո՞վ է՝ ռուս օդաչուն, որն անձնակազմի հետ «Մի-8» ուղղաթիռով վայրէջք է կատարել Ուկրաինայում և հանձնվել
Հրապարակվել է այն ռուս օդաչուի անունը, որը անձնակազմի հետ միասին «Մի-8» ուղղաթիռով վայրէջք է կատարել Ուկրաինայում: Այս մասին գրում BBC-ի ռուսական ծառայությունը։
Նշվում է, որ Ուկրաինայի տարածքում «Մի-8» ուղղաթիռը անձնակազմով վայրէջք կատարած օդաչուն ռուս օդաչու Մաքսիմ Կուզմինովն էր։
Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 23-ին: Ռուսական «Մի-8» ուղղաթիռը անձնակազմի հետ միասին ուղղությունն է վերցել դեպի Ուկրաինա, վայրէջք կատարել Պոլտավայում և հանձնվել տեղի զինված ուժերին։
Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովը այս միջադեպի հետ կապված վավերագրական ֆիլմում ասել է, որ իր գերատեսչությունը համոզել է Կուզմինովին թռչել Ուկրաինա և հանձնել «Մի-8» ուղղաթիռը։ Անձնակազմի երկու անդամները, ովքեր չգիտեին, թե ինչ է կատարվում, սպանվել են՝ փախուստի պահին։ Օդաչուի խոսքով՝ ռիսկային գործողությունը գաղտնի է պահվել և հաջողությամբ ավարտվել, քանի որ Ուկրաինայի ռազմական հետախուզությունը կարողացել է անվտանգ միջանցք ապահովվել։
Նմանատիպ հոդվածներ
Մեծ է հավանականությունը, որ առաջիկա օրերին Ադրբեջանը և Թուրքիան լայնածավալ պատերազմ կսկսեն․ թյուրքագետ
«Բավական մեծ է հավանականությունը, որ առաջիկա օրերին Ադրբեջանը և Թուրքիան լայնածավալ պատերազմ կսկսեն Հայաստանի Հանրապետու...
Այսօրվա մեջ 3-րդ ապատեղեկատվությունը․ ՀՀ ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել։ «Ադրբեջանի պաշտպանության նախարարո...
Ադրբեջանական զինուժը Սարուշենի ուղղությամբ խախտել է հրադադարը
ԱՀ պաշտպանության բանակը հաղորդագրություն է տարածել․ Սեպտեմբերի 4- ին, ժամը 10:10-ի սահմաններում ադրբեջանական զինուժ...
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Ադրբեջա...