Ռուսական Մի-8 ռազմական ուղղաթիռը վայրէջք է կատարել Ուկրաինայի ԶՈՒ ռազմաբազաներից մեկո՞ւմ․ ԶԼՄ
Ռուսական Մի-8 ռազմական ուղղաթիռը վայրէջք է կատարել Ուկրաինայի զինված ուժերի ռազմաբազաներից մեկում: Այս մասին հայտնել է լրագրող Յուրի Բուտուսովը, փոխանցում է Unian-ը, սակայն պաշտոնական տեղեկատվություն դեռևս չկա։
Լրագրողը հղում է անում Ուկրաինայի զինված ուժերի ղեկավարության իր աղբյուրներին և նշում որ նրանք հաստատում են տեղեկությունն այն մասին, որ ռուսական Մի-8 մարտական ուղղաթիռը որոշ ժամանակ առաջ թռել է Ուկրաինայի ԶՈւ ավիաբազաներից մեկը:
Նշվում է, որ ուղղաթիռն ամբողջական է, և այն կարող են օգտագործել Ուկրաինայի զինված ուժերի կարիքների համար ՝ մանրամասն զննումից և սարքավորումների ուսումնասիրությունից հետո:
Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության ներկայացուցիչ Անդրեյ Յուսովը հաստատել է, որ նման բան իրականում եղել է, սակայն խուսափել է մանրամասներից՝ նշելով, որ պետք է սպասել մինչև պաշտոնական հաղորդագրություն կլինի։
Հավելենք, որ լուրը պաշտոնական չէ, սակայն նշվում է, որ եթե այս տեղեկատվությունը հաստատվի, ապա սա կլինի Ռուսաստանի Դաշնության նման տեխնիկայի առաջին գիտակցված հանձնումը:
Նշենք նաև, որ «Украинская правда»-ն հրապարակել է լուսանկար։ Սակայն միևնույն ժամանակ ռուսական որոշ աղբյուրներ գրում են, որ լուսանկարն ամբողջական չի արված և ուղղաթիռի վնասված հատվածը չի երևում։ Նշում են նաև, որ ուղղաթիռը կորել է, իսկ անձնակազմը գնդակահարվել է։
[c2fdec8f33b29357e8494a07a132a495.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական զինուժը Մարտունու շրջանում խախտել է հրադադարը. ՊԲ
ԱՀ պաշտպանության բանակը հաղորդագրություն է տարածել․ Օգոստոսի 23- ի լույս 24- ի գիշերը ադրբեջանական զինուժը ԱՀ...
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը․ ՀՀ ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել․ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հա...
Ադրբեջանը հրաձգային զենքերից կրակ է բացել Խնածախի հատվածում․ ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել․ Օգոստոսի 21-ին՝ ժամը 06:10-ի սահմաններում, Ադրբե...
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայի հատվածում
ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել․ Օգոստոսի 21-ին՝ ժամը 09:50-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստո...