ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Առավոտը ահավոր տեսարան էր․ Գեղամասարի նախկին ղեկավարը՝ թշնամու հրետակոծության մասին
Առավոտյան Սոթք գյուղից շատ հստակ երևում էր, թե ինչպես է թշնամին հրետակոծում մեր պոստերը, տեսարանն ահավոր էր։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է Գեղամասար խոշորացված համայնքի նախկին ղեկավար Հակոբ Ավետյանը։
Նա նաև հավելել է, որ գյուղացիները պատրաստ են, արդեն գիտեն, թե ինչ անեն պատերազմական գործողությունների դեպքում։ Ըստ նրա, սակայն, եթե այս իրավիճակը շարունակվի, ապա շատերը կարող են հեռանալ գյուղից։
Հիշեցնենք, որ այսօր առավոտվանից լարված իրավիճակ է Գեղարքունիքի մարզում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ականանետերից ու հրաձգային այլ զինատեսակներից կրակ են բացել Սոթքի ու Նորաբակի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս պահի դրությամբ ՊՆ-ն հայտնել է չորս զոհի և մեկ վիրավորի մասին:
Մանրամասները՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռուս խաղաղապահները փշալարեր ու ցցեր են տեղադրել Ակնա-Ստեփանակերտ ճանապարհին
Ռուս խաղաղապահները Ակնա (Աղդամ) -Ստեփանակերտ ճանապարհին իրենց դիրքի մոտ փշալարեր են փռել և ճանապարհի ցցեր տեղադրել՝ կանխ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էքսկավատորով քանդում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող ճեմուղիները․ ի՞նչ է կատարվում տեղում
Այսօր առավոտյան ֆեյսբուքյան օգտատեր Արթուր Չախոյանը հայտնել է, որ քաղաքապետերանը որոշել է քանդել Ծիծեռնակաբերդի հուշահամ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանի մեքենայի հետևից չենք վազելու բան պահանջենք, կարող է լայվ մտնել և պատասխանել
Քիչ առաջ ի պաշտպանություն առևանգված արցախցի երիտասարդների իրականացվող ակցիայի մասնակիցները ՌԴ դեսպանատնից երթով հասան ՀՀ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Աննորմալ խցանումներ են Ավան ու Մասիվ»․ օգտատեր
Գործարար Սամսոն Գրիգորյանը տեսանյութ է տարածել ֆեյսբուքյան իր էջում՝ գրառմամբ. «Չքաղաքականացնել. դիլետանտությունն ու կար...