ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անդրանիկ Քոչարյանը՝ Սոթքի ուղղությամբ կրակոցների մասին
Ես չեմ կարող պնդել, որ Ադրբեջանը նախապատրաստվում է լայնածավալ գործողությունների, որովհետև շատ է ապատեղեկատվությունը կուտակումների և այլնի մասին: Այս մասին News.am-ի հետ զրույցում նշել է ԱԺ պաշտպանության և ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
«Իհարկե, մենք պետք է լինենք շատ ուշադիր ցանկացած ինֆորմացիայի արտահոսքերի նկատմամբ, որովհետև եթե մենք օր առաջ ինֆորմացիան չճշտենք և չպլանավորենք դրա հակազդման գործողությունները, մենք կունենանք այնպիսի անակնկալներ, որոնք հակառակորդին կտան առավելություններ:
Այսօր այդպիսին չէ իրավիճակը: Գոնե այն հատվածներում, որտեղ անձամբ ինքս շրջագայել եմ և այն կատարվող ու ակնկալվող աշխատանքները, որոնց համար մեզ հանգիստ իրողություններ են անհրաժեշտ, լարվածությունից դուրս թեկուզ դիրքային այս փոփոխությունների առկայության պայմաններում մենք մեր առջեւ դրված խնդիրները պետք է լուծենք եւ Հայաստանի սահմանները պետք է դարձնենք ոչ միայն ինժեներական առումով անառիկ, այլ դրա պաշտպանության առումով ևս»,-հայտարարել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ստեփանակերտում բարձրացրել են Ֆրանսիայի դրոշը՝ ի նշան երախտագիտության
Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի Ֆրանսիայի հրապարակում բարձրացրել են Ֆրանսիայի դրոշը՝ ի նշան երախտագիտության: Ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱԳ փոխնախարարի անդրադարձը՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին հայտարարությանը
Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև գործընկերությունը առաջին տարին չէ, որ սկսվել է, մենք տարբեր ձևաչափերով համագործակցում ենք ՆԱՏՕ-ի...
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անհայտ անձիք կրակել են Արցախի նախագահի նստավայրի ուղղությամբ
Տելեգրամյան ալիքներում տարածվել է տեսանյութ, որտեղ անհայտ անձիք կրակոցներ են հնչեցրել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանը զորքեր է կուտակում Արցախի շփման գծի ու Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով․ վարչապետ
Նախորդ շաբաթվա ընթացքում ռազմաքաղաքական իրավիճակը մեր տարածաշրջանում էականորեն սրվել է, կառավարության նիստի մեկնարկին այ...