Հասարակություն
«Եթե մարդիկ մի քիչ ջանք գործադրեին և օգնեին կահավորել բոլոր խրամատները․․»․ Հոխիկյան
Շատ կուզեի լավ նորությունով խոսել սեպտեմբերի 1-ի առավոտյան, բայց ստիպված եմ ասել, որ Ադրբեջանը վաղ առավոտից մասշտաբային կրակ է բացել Գեղարքունիքի մարզի Վարդենիսի Սոթքի դիրքերի վրա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է միջէթնիկ հարցերով փորձագետ Նաիրի Հոխիկյանը։
Նա նաև հավելել է․ «Հիմա էլ կրակոցները շարունակվում են։ Վատ լուրերի մասին կհայտնի ՊՆ-ն։
Մեր տղաները ամուր են դիրքերում։ Առաջիկա ժամերից սկսած՝ հայրենասիրությունը էլի մոդայիկ կդառնա մարդկանց համար, այնինչ եթե մարդիկ մի քիչ ջանք գործադրեին և օգնեին կահավորել բոլոր խրամատները, այսօր չէինք ունենա ցավալի դեպքեր»:
Հիշեցնենք՝ Պաշտպանության նախարարությունը քիչ առաջ հայտնեց, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն կիրառում է նաև ականանետ։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Ինչ յուրահատուկ նվեր է ստացել Լուկաշենկոն
Օրրան հիմնադրամը՝ ջրահեղձ եղած 7-ամյա Նարեի մասին
5.0
Ռուսաստանի տարածքում մեկուկես ժամում տեղի է ունեցել առնվազն 12 ուժեղ երկրաշարժ
2.0
Երբ ուժի մեջ կմտնի վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը
3.7