Շենքի ապակիները կոտրելու ենք, եթե ՊՆ նախարարը մեզ չընդունի․ անհետ կորածի ծնող
Այսօր ժամը 17:00-ին ՊՆ-ում նախատեսվում է նախարար Սուրեն Պապիկյանի և Էջմիածնի «Քիմիկների» զորամասի անհետ կորածների ծնողների հանդիպումը: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց անհետ կորածի ծնող Կարինե Մանավազյանը։
Նա նշել է, որ երեկ ուշ երեկոյան են հեռացել ՊՆ-ից, քանի որ իրենց մի գնդապետ փոխանցել է՝ վաղը իրենց կընդունի նախարարը:
«Մեծ հույսեր չունենք, որ հանդիպումը կկայանա, բայց հայտարարել ենք, որ եթե նախարարը չընդունի, շենքի ապակիները կոտրելու ենք»,-ասել է նա։
Հիշեցնենք, որ օգոստոսի 30-ին ծնողներին հրավիրել էին ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպման համար, սակայն նախարարը նրանց չէր ընդունել։ Անհետ կորածների հարազատների հետ հանդիպել էր փոխնախարար Արման Սարգսյանը։ Նրանք մոտ 2 ժամ խոսել են, սակայն պաշտոնյայի պատասխանները չի գոհացրել հանդիպման մասնակիցներին։
Նմանատիպ հոդվածներ
Սեպտեմբերի 1-ն ենք նշում․ Սոթքի վարչական ղեկավարը կրակոցների մասին
Չնայած կրակոցներին՝ Սոթքում սեպտեմբերի 1-ը պատշաճ մակարդակով ենք անցկացնում։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Գե...
Հայտնի են ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված զինծառայողների անունները
Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը գրել է․ «Խորը ցավով տեղեկացա, որ Սոթքի հատվածում տեղակայված հայկական...
Մանրամասներ․ Երևան-Կապան ինքնաթիռն օդ է բարձրացել, բայց վերադարձել է ետ
Այսօր՝ ժամը 08։00-ին, նախատեսված Երևան-Կապան չվերթը չկայացավ։ Այս մասին Auroranews-ի հետ զրույցում հաստատեցին «ՆովԷյր» ա...
Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է առևանգված հայ ֆուտբոլիստներին
Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Հակարիի անօրինական անցակետից առևանգված հայ ֆուտբոլիստներին։ Այս մասին գրում են ադրբեջանական Զ...