ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վագիֆ Խաչատրյանի դուստրը դիմել է Փարիզի քաղաքապետին
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի մոտ տեղակայված ապօրինի անցակետի մոտից առևանգված Վագիֆ Խաչատրյանի դուստրը` Վերա Խաչատրյանը Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյին խնդրեց վերադարձնել հորը Բաքվից։ Այս մասին նա Անն Իդալգոյին խնդրել է հրավիրված ասուլիսից հետո։
Նշենք, որ Փարիզի քաղաքապետն այսօր մեկնել է Սյունիքի մարզ` Գորիս քաղաք` Արցախին շտապ օգնսություն ցուցաբերելու համար։
«Մեկ ամսից ավելի է՝ հայրս կապ չի հաստատում մեզ մոտ։ Ընտանիքիս բոլոր անդամներն Արցախում են, միայն ես եմ Հայաստանում։ Լիահույս ենք, որ կօգնեք մեզ վերադարձնել նրան Բաքվից, քանի որ հայրս անմեղ է։ Նրա համար ամեն վայրկյանը ճակատագրական է»,– նշել է Խաչատրյանը։
Կարճատև զրույցից հետո Իդալգոն գրկել է Վագիֆի դստերը և ընդգել, որ կփորձի իր երկրում որևէ քայլ ձեռնարկել այդ մասով։
Նշենք, որ Անն Իդալգոն Հայաստան է ժամանել այսօր՝ օգոստոսի 30-ին` Արցախ ուղարկվող հումանիտար օգնությունն անձամբ ուղեկցելու և շտապ օգնություն ցուցաբերելու համար։ Հիշեցնենք Վագիֆ Խաչատրյանին, հուլիսի 29–ին առևանգել են Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռուս խաղաղապահները փշալարեր ու ցցեր են տեղադրել Ակնա-Ստեփանակերտ ճանապարհին
Ռուս խաղաղապահները Ակնա (Աղդամ) -Ստեփանակերտ ճանապարհին իրենց դիրքի մոտ փշալարեր են փռել և ճանապարհի ցցեր տեղադրել՝ կանխ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանի մեքենայի հետևից չենք վազելու բան պահանջենք, կարող է լայվ մտնել և պատասխանել
Քիչ առաջ ի պաշտպանություն առևանգված արցախցի երիտասարդների իրականացվող ակցիայի մասնակիցները ՌԴ դեսպանատնից երթով հասան ՀՀ...
ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ․ ՌԴ ՔԿ-ն հաստատել է Պրիգոժինի մահը Տվերի մարզում ավիավթարի հետևանքով
Տվերի մարզում տեղի ունեցած ավիավթարի հետաքննության շրջանակում ավարտվել են մոլեկուլային գենետիկական հետազոտությունները։ Ք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՌԴ-ում հարբած 4 ադրբեջանցիներ արմատուրաներով և մուրճով հարձակվել են ռուսների վրա․ մեկ մարդ մահացել է
Չորս ադրբեջանցիներ արմատուրաներով և մուրճով հարձակվել են ՌԴ Կրասնոյարսկի երկրամասում վերջերս վերադարձած Հատուկ ռազմական...