Բաքուն առևանգված երեք երիտասարդներին մի քանի օրից մեզ կվերադարձնի. Արցախի ԱԳ նախարար
Բաքուն 3 երիտասարդին մի քանի օրից ազատ կարձակի։ Այս մասին Սյունիքի մարզի Գորիս քաղաքում լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի արտգործնախարար Սերգեյ Ղազարյանը։
«Մեր գործընկերները հայտնել են` ադրբեջանական կողմը խաղաղապահների միջոցով փոխանցել է, որ մի քանի օրից մեր երիտասարդներին ազատ կարձակեն»,– նշել է Ղազարյանը։
Ճշտող հարցին, թե ուր կվերադարձվեն երիտասարդները` Հայաստան, թե Արցախ, նախարարը շեշտել է, որ ամեն դեպքում երկու տարածքում էլ նրանք ավելի անվտանգ կլինեն։
Հիշեցնենք, որ օգոստոսի 28-ին Լաչինի միջանցքում ապօրինի տեղադրված անցակետի մոտից Ադրբեջանն առևանգել էր 3 երիտասարդի, որոնց մեղադրում են ադրբեջանական դրոշն անարգելու մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Արցախի նախագահը նախքան հրաժարականն աշխատանքից կազատի պետնախարարին․ ԶԼՄ
Արցախի կառավարությունում այսօր փոփոխություններ կլինեն։ Այս մասին գրում է Hayastan.news-ը, որի տեղեկություններով՝ այսօր Ա...
Արտակ Բեգլարյանն իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից
ԱՀ պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանն իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից. «Սիրելի՛ հայրենակիցներ, Տեղ...
Իսկական միջնադարյան պաշարում է․ Միրզոյանն Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման մասին
Լեռնային Ղարաբաղում 120 հազար քաղաքացի գտնվում է իսկական միջնադարյան պաշարման մեջ։ Այս մասին ՀՀ արտգոծնախարար Արարատ Միր...
Արցախի նախագահականի անդրադարձը՝ Ադրբեջանի՝ Ակնայով Ստեփանակերտ ալյուր ուղարկելու մասին լուրերին
Ադրբեջանական աղբյուրներն այսօր տեղեկություն տարածեցին Բաքվից Ստեփանակերտ Կարմիր Մահիկի հովանու ներքո հումանիտար բեռ ուղա...