ԱՄՆ-ում դեռևս փորձում են պարզել Պրիգոժինի մահվան հանգամանքները
Միացյալ Նահանգները դեռ փորձում է պարզել «Վագների» հիմնադիր Եվգենի Պրիգոժինի մահվան բոլոր հանգամանքները։ Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ-ից, որի փոխանցմամբ, այս մասին լրագրողներին ասել է Ամերիկայի Միացյալ Նահանգների հատուկ հանձնարարություններով դեսպան Բեթ Վան Շեքը, որը վերահսկում է ԱՄՆ պետական դեպարտամենտը։
«Մենք դեռ փորձում ենք հասկանալ, թե կոնկրետ ինչ է տեղի ունեցել: Ըստ երևույթին, ինքնաթիռում ինչ-որ պայթուցիկ սարք է եղել, ինչի պատճառով ինքնաթիռն ընկել է»,- ասել է Վան Շաքը:
Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ը շարունակում է «Վագներ»-ը համարել «չափազանց վտանգավոր» կազմակերպություն, թեև «այն մնացել է առանց առաջնորդի»։
Հիշեցնենք՝ օգոստոսի 27-ին ՌԴ Քննչական կոմիտեն ավարտեց մոլեկուլային գենետիկական հետազոտությունները Տվերի մարզում ինքնաթիռի կործանումից հետո։ Բոլոր մահացածների ինքնությունը պարզվել է, նրանք համապատասխանում են հայտարարված ցուցակին, որում ներառված է նաև Եվգենի Պրիգոժինը։
Նմանատիպ հոդվածներ
Մանրամասներ․ Երևան-Կապան ինքնաթիռն օդ է բարձրացել, բայց վերադարձել է ետ
Այսօր՝ ժամը 08։00-ին, նախատեսված Երևան-Կապան չվերթը չկայացավ։ Այս մասին Auroranews-ի հետ զրույցում հաստատեցին «ՆովԷյր» ա...
Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է առևանգված հայ ֆուտբոլիստներին
Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Հակարիի անօրինական անցակետից առևանգված հայ ֆուտբոլիստներին։ Այս մասին գրում են ադրբեջանական Զ...
Ով գնում է, բարով գնա․ Բեգլարյանն՝ Արցախում արտագաղթի զանգվածային վարքի մասին
Ով գնում է, բարով գնա, բայց չպետք է որևէ կերպ խթանի արտագաղթի զանգվածային վարքը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԱՀ պ...
Ադրբեջանցիներն Արցախից ուսանողի են առևանգել
Ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետում առևանգել է ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից Հայաս...