1 կգ կարտոֆիլի և մսի հերթում Արցախում մի կին կորցրել է գիտակցությունը
Արցախցիների մոտ թերսնման հետևանքով պարբերաբար ուշագնացություններ են լինում։
Արցախում մի կին այսօր կորցրել է գիտակցությունը սոցիալական աջակցության հերթում, որի ժամանակ տրվում էր 1 կգ կարտոֆիլ և միս։
Ուշագնացության դեպքի մասին գրում են թելեգրամյան ալիքները՝ կից հրապարակելով լուսանկար։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
[e0f4ea06b0da407beeffa7590a70c4e2.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Սեպտեմբերի 1-ն ենք նշում․ Սոթքի վարչական ղեկավարը կրակոցների մասին
Չնայած կրակոցներին՝ Սոթքում սեպտեմբերի 1-ը պատշաճ մակարդակով ենք անցկացնում։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Գե...
Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է առևանգված հայ ֆուտբոլիստներին
Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Հակարիի անօրինական անցակետից առևանգված հայ ֆուտբոլիստներին։ Այս մասին գրում են ադրբեջանական Զ...
Ով գնում է, բարով գնա․ Բեգլարյանն՝ Արցախում արտագաղթի զանգվածային վարքի մասին
Ով գնում է, բարով գնա, բայց չպետք է որևէ կերպ խթանի արտագաղթի զանգվածային վարքը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԱՀ պ...
Մանրամասներ․ Երևան-Կապան ինքնաթիռն օդ է բարձրացել, բայց վերադարձել է ետ
Այսօր՝ ժամը 08։00-ին, նախատեսված Երևան-Կապան չվերթը չկայացավ։ Այս մասին Auroranews-ի հետ զրույցում հաստատեցին «ՆովԷյր» ա...